ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 17 февраля 2012 г.

ՎԱՂԱՐՇԱԿ ԲԱԴԱԼՅԱՆԸ` ԿՐԿՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ


 ՙԱրսենալ՚ պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիայի կողմից Հայաստանի ՙԴինամո՚  մարզադաշտում ՀՀ անկախության 20 ամյակին եւ Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակին նվիրված Քիք-բոքսինգի հանրապետական  հուշամրցաշարում  Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ,  8-ամյա Վաղարշակ  Բադալյանը 25 կիլոգրամ քաշային կարգում արժանացավ 1-ին մրացանակի եւ պարգեւատրվեց պատվոգրով ու մեդալով:
 Հուշամրցաշարն անցկացվեց ՙԱրսենալ՚ պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիայի նախագահ Վ. Աբգարյանի եւ Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գ. Հայրապետյանի ղեկավարությամբ: Մասնակցում էին շուրջ 270-300 մարզիկներ ՀՀ տարբեր մարզերից ու մայրաքաղաքից: 
 Դպրոցին զուգահեռ Վաղարշակը հաճախում է Ակունքի քիք-բոքսինգի մարզադպրոց: Նրա մարզիչը ՙԱրսենալ՚ պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիայի փոխնախագահ Վարդան Մովսիսյանն է: Վահեի հետ աշխատում են նաեւ Վահան, Վահրամ Մովսիսյանները եւ Արմեն Բուդոյանը:
 Այս հաղթանակը 8-ամյա տղայի առաջին հաղթանակն էր, որին հաջորդեցին կրկին Հայաստանի ՙԴինամո՚ մարզադաշտում փետրվարի 3-6-ն ընկած ժամանակահատվածում անցկացված Քիք-բոքսինգի մրցումները, որը նվիրված էր Հայոց բանակի 20 ամյակին: Այս մրցումներում ուր Վաղարշակը կրկին նվաճեց առաջին տեղը իր քաշային կարգում:
 Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More