ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 11 августа 2011 г.

ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է


1996 թվականի մայիսին  հրատարակվեց <<Գեղարքունիք>> թերթի առաջին համարը, որը 2001թվականից շարունակեց լույս ընծայվել<<Գեղամա աշխարհ>> անունով: ԹԵրթի առաջին գլխավոր խմբագիր Յուրա Խաչատրյանի ջանքերը անգնահատելի էին <<Գեղարքունիքի>> ստեղծման, կայացման եւ զարգացման ճանապարհին: Այն ժամանակ, երբ մեր նորաստեղծ պետությունը լուծում էր ընդամենը գոյության խնդիրներ, երբ բավարար միջոցներ չկային մարզում տպագիր մամուլ ստեղծելու համար, եւ արդեն լուծարված էին նախկին շրջանային թերթերը, Յուրա Խաչատրյանը մշակի համառությամբ ու տքնանքով կարողացավ հաղթահարել անհնարին թվացող շատ դժվարություններ եւ պահպանել մարզում տպագիր մամուլի հեղինակությունը, դերն ու նշանակությունը: Այդ գործում խմբագրությանը մշտապես սատարում ու աջակցում էր Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժինը: Բաժնի վարիչ Խոսրով Խլղաթյանի, աշխատակիցներ Սպարտակ Ավետիսյանի, Տիգրան Հակոբյանի եւ լուսանկարիչ Ֆելիքս Ղազարյանի ջանքերը շատ կողմերով նպաստեցին, որպեսզի <<Գեղարքունիք>> թերթը շարունակի իր դժվարին ճանապարհը: Թերթին մեծ ծառայություն է մատուցել Վարդենիսի մեր սեփական թղթակից, երջանկահիշատակ Ռազմիկ Տեր-Սահակյանը: <<Գեղարքունիքին>>թղթակցել են նաեւ Նվարդ Թորոսյանը` Ճամբարակից, Գեւորգ Գրիգորյանը` Մարտունուց:
 <<Գեղարքունիքի>> կազմակերպչական  եւ թղթակցական աշխատանքներում աչքի են ընկել Անահիտ Հակոբյանը, Նաիրա Շաքարյանը, Ռուզաննա Մխիթարյանը, Վարդուհի Մարուխյանը:
 Թերթի աշխատակիցները աշխատել են ցածր աշխատավարձով, նույնիսկ ամիսներ շարունակ առանց վճարվելու, սակայն անտրտունջ շարունակել են գտնվել մարզի միակ տպագիր մամուլի կողքին:
 Երջանկահիշատակ Յուրա Խաչատրյանի անակնկալ հիվանդությունը եւ վաղաժամ մահը ժամանակավորապես կասեցրին թերթի տպագրությունը եւ առաջընթացը: Անգամ հարցականի տակ դրեց թերթի հետագա շարունակությունը: <<Գեղամա աշխարհի>> հետագա հրատարակման պատասխանատվությունը 2005 թվականի նոյեմբերից ստանձնեց Նաիրի Օհանյանը: Կարեւորն այն էր, որ 3 տարվա ընթացքում նրա ղեկավարությամբ<<Գեղամա աշխարհը>> կարողացավ պահպանել իր զարգացման ընթացքը: <<Գեղամա աշխարհի>> հիմնական վերելքն ու թափը սկսվեց 2008 թվականի դեկտեմբերից, երբ թերթի գործադիր տնօրեն եւ գլխավոր խմբագիր նշանակվեց Խոսրով Խլղաթյանը: Ընթերցողը <<Գեղամա աշխարհին>> սկսեց հանդիպել արդեն ամիսը 2-ից 3, երբեմն` 4 անգամ: Բավական է ասել, որ երկուսուկես տարիների ընթացքում  հրատարակվել է <<Գեղամա աշխարհի>> 72 համար, այն դեպքում, երբ նախորդ 12 տարիների ընթացքում հրատարակվել է ընդամենը թերթի 135 համար: Թեեւ բոլոր ժամանակներում թերթին աջակցել են Գեղարքունիքի բոլոր մարզպետները, սակայն ավելի նկատելի է Գեղարքունիքի ներկա մարզպետ Նվեր Պողոսյանի եւ մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանի աջակցությունը, ինչի շնորհիվ եւ  <<Գեղամա աշխարհը>> կարողացել է հաղթահարել տարիներ տեւած ֆինանսական ճգնաժամը եւ միջոցներ գտնել թերթի կանոնավոր հրատակման ու աշխատակազմի խնդիրները հոգալու համար: Այսօր <<Գեղամա աշխարհին>> անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի, ՏԻՄ եւ ՀԳՄՏԾԸ վարչության աշխատակիցները: Թերթի բաժանորդագրության, տարածման ու առաքման խնդիրներում մշտապես մեր կողքին են Ռուբիկ Աղաջանյանը, Կարեն Զազյանը, Հակոբ Թիզյանը, Վարազդատ Շառոյանը, Լյովա Հայրապետյանը, Արամ Հարությունյանը, Հենրիկ Հակոբյանը, Ավետիք Գասպարյանը եւ ուրիշներ:
 Այսօր էլ մեր թերթի կողքին է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, որի հետ մեր խմբագրակազմը  համագործակցում է մշտապես:
 Իհարկե, այսօր էլ խմբագրակազմը մի շարք նյութական ու տեխնիկական խնդիրների է բախվում, սակայն կարողանում է միշտ նայել առաջ:
 Կարեւոր է, որ այժմ մեզ ընթերցում են մեր մարզի յուրաքանչյուր անկյունում, յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկությունում, մեզ գնահատում ու ճանաչում են անգամ մեր մարզի ու հայրենիքի սահմաններից դուրս: Ավելին, խմբագրակազմի ներկայացուցիչներ Հասմիկ Գրիգորյանի, Մարինե Ղաջոյանի եւ Անի Պողոսյանի ջանքերով ու համառ աշխատասիրությամբ ստեղծվել է <<Գեղամա աշխարհ>> թերթի ինտերնետային տարբերակը, որը գործում է արդեն մեկ ամիս:
Մեր այցելուներն այսօր արդեն ներկայացնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Շվեյցիան, ԱՄՆ-ն եւ այլ երկրներ: Այս ձեռքբերումները դարձել են մի պատվանդան, որով <<Գեղամա աշխարհի>> այսօրվա խմբագրակազմը ի զորու է որակական նոր աստիճանի հասցնել <<Գեղամա աշխարհը>>, այն դարձնել ոչ միայն մեր մարզի, այլ նաեւ համայն հայության կենսագիրն ու սիրված թերթերից մեկը: Մնացած գնահատականները կարող են տալ մեր ընթերցողները:
 Այսօր թերթի խմբագրակազմում աշխատում են գործադիր տնօրեն եւ գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը, հաշվապահ Մարինե Ղաջոյանը, լրագրողներ Հասմիկ Գրիգորյանը եւ Անի Պողոսյանը:
<<Գեղամա աշխարհ>>

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More