ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 10 августа 2011 г.

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՄԵՐ ԼՈԼԻԿՆ ՈՒ ՁՄԵՐՈՒԿԸ ԵՎ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ


 Հովեկներին գրավում է մեր մարզը ոչ միայն իր կապուտակ գեղեցկուհու հմայքով, նաեւ լեռներով, ծերպերով… Այս օրերին, երբ ջերմաստիճանը Գեղարքունիքի մարզում էապես բարձրացել է, կապուտակ Սեւանի ափին եւ մարզի գրեթե բոլոր տարածքներում մայրաքաղաքից ժամանած հովեկների կողքին կարելի է հանդիպել նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկների: 
 Վերջերս մարզի բնակչության ուշադրության կենտրոնում են հայտնվել Ֆրանսիայից եկած հովեկներ, մասնագիտությամբ ուսուցչուհիներ Էլիզաբեթը եւ Իդվերին, ովքեր  օգոստոսյան շոգին տեղավորվել էին Գեղարքունիքի մարզպետարանի շենքի բակի ծառերի ստվերներում եւ ախորժակով ճաշակում էին հայկական միրգն ու բանջարեղենը: Մեր հարցին ի պատասխան` հյուրերը նշեցին, որ հեծանվով արշավի են դուրս եկել` իրենց զբոսանքը սկսելով Վրաստանից: 
-Մեկ շաբաթ է, որ Հայաստանում ենք: Մի քանի օր անցկացրել ենք Սեւանի ափին, մասնակցել Վարդավառի տոնախմբությանը, որը խելահեղ էր ու շատ զվարճալի,- իր տպավորություններով կիսվեց Իդվերի Դիզիեն:
 Իդվերիի ընկերուհին` Էլիզաբետ Մեյրին, նշեց, որ իրենց ջերմ են ընդունել եւ Վրաստանում, եւ Հայաստանում: 
-Մարդիկ ուշադիր են, ջերմ, հոգատար: Գեղեցիկ են լեռները, բնությունը: Հեծանվով հաղթահարում ենք երկար ճանապարհ, օրական քշում ենք շուրջ 80 կիլոմետր, որտեղ մթնում է, այնտեղ էլ խփում ենք մեր վրանները եւ գիշերում:  Պատրատվում ենք ուղղություն վերցնել Մարտունի, այնուհետեւ կգնանք Եղեգնաձոր, որտեղից էլ` Իրան: 
Վերջում երկուսն էլ հաղորդեցին, որ շատ են սիրում հայկական բերքն ու պտուղը, հատկապես լոլիկն ու ձմերուկը, որոնց համը շատ է տարբերվում ֆրանսիականից:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More