Արեւավառ ու արեւաշատ օրերը փռել են իրենց կենարար շունչը մեր լեռնաշխարհի վրա՝ աշխատանքի մղելով երկրագործների եռանդուն բանակին: Աջուձախ հռնդում են մեքենաները, կիտվում խոտի դեզերն ու հացահատիկի շեղջերը, ջրվում բանջարբոստանային մշակաբույսերի մարգերը: Հազար ու մի տքնանքով, նեղություններով, բայց բերկրանքով եւ հազար ու մի սպասելիքներով գյուղացին մոտ ու հեռու ցանքերից տուն է բերում իր բերքը, ամբարում հանապազօրյա հացը... Տարի կերակրող այս օրերին:
Մեր շինականի արդար ձեռքերով ցանված, արդար քրտինքով շաղախված հացն է արտից տուն գալիս...
0 comments:
Отправить комментарий