Հունվարի 23-ին
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը պետական պարգեւներ եւ պատվոգրեր հանձնեց
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների առավել աչքի ընկած մանկավարժներին:
Ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում ցուցաբերած լավագույն աշխատանքի
համար ՀՀ պաշտպանության նախարարի կողմից <<Վազգեն Սարգսյան>>
հուշամեդալով պարգեւատրվեց Լճավանի
միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Գեւորգյանը, <<Գարեգին Նժդեհ>>
հուշամեդալով` Վ. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Վաչագան
Սարիբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով` Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցի
զինղեկ Էդուարդ Պետրոսյանը, արժեքավոր ժամացույցով` Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի
զինղեկ, Գավառի տարածաշրջանի ավագ զինղեկ Նովլետ Կարապետյանը, <<Ծովակալ
Իսակովի>> մեդալով` Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի զինղեկ Աշոտ Ֆրղոյանը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի շնորհալագրին են արժանացել Լանջաղբյուրի
միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արտակ Նալբանդյանը եւ Ճամբարակի թիվ 1
հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալեքսանդր Ղազարյանը: Պարգեւների
հանձմնան արարողությունից հետո մարզպետ Նվեր Պողոսյանը շնորհակալություն հայտնեց
պարգեւի արժանացած ուսուցիչներին` իրենց կատարած նվիրական եւ արդյունավետ
աշխատանքի համար եւ կոչ արեց էլ ավելի բարձր տրամադրությամբ մատաղ սերնդի մոտ
արմատավորել ռազմահայրենասիրական ոգին: Պարգեւատրվածներն իրենց հերթին նշեցին, որ
իրենց համար մեծ պատիվ է` ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ մատաղ սերնդի
ռազմահայրենասիրական դաստիարակության ազգօգուտ գործին:
<< Մարտունի >> ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ , Ծովինար , Զոլաքար...
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ՄԱՍԻՆ, ՁԵՐ ԳՈՐԾԵՐԻ, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ, ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼ ՄԵՐ ԷՋԵՐՈՒՄ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԵՔ <<ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀԻՆ>>:
0 comments:
Отправить комментарий