Հայոց մեծ արժեքների եւ պետականության ազդեցիկ ուժի խորհուրդն իրենց մեջ ամփոփող պետական խորհրդանիշերի տոնին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք անցկացվեց Գեղարքունիքի մարզկենտրոնում: Միջոցառումների ազդակը տրվեց հունիսի 15-ին, Գեղարքունիքի մարզային եւ Գավառի քաղաքային գրադարաններում, իսկ այսօր ճշմարիտ արժեքների, նրանց գնահատման ու պահպանման գործին նվիրված միջոցառում կազմակերպեց Գավառի երկրագիտական թանգարանը:
Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, մարզային եւ քաղաքային գրադարանների կոլեկտիվները:
Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանն իր բացման խոսքում ողջունեց պետականորեն հունիսի 15-ը որպես Հայոց պետական խորհրդանիշերի տոն հռչակելու փաստը:
Թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանն իր զեկույցում առավել մանրամասն անդրադարձավ Հայոց դրոշի, օրհներգի, զինանշանի ստեղծմանն ու վերջիններիս անցած դժվարին ընթացքին` Հայաստանի առաջին Հանրապետությունից մինչեւ մեր օրերը: Հիշվեցին բոլոր այն մեծերը, որոնց ջանքերով վերականգնվեց Հայաստանի անկախությունն ու ստեղծվեցին խորհրդանիշերը:
Հնչեց ՀՀ օրհներգը եւ ներկաները հոտնկայս, բարձրաձայն երգեցին այն: Իսկ Սարուխան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի սան Սրբուհին իր ՙԿիլիկիա՚ եւ ՙՀայաստան աշխարհ՚ երգերով հուզեց ներկաներին:

Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий