Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, համաձայն մարզպետի կողմից հաստատված աշխատակարգի, քաղաքացիների ընդունելություն կազմակերպեց Մարտունու քաղաքապետարանում: Ընդունելությանը մասնակցեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար Սեւակ Խլղաթյանը եւ Մարտունու քաղաքապետի տեղակալ Ռադիկ Հարությունյանը:
Մարզպետին դրամական օգնության խնդրանքով դիմեցին Մարտունի քաղաքի բնակիչներ Դոնարա Գրիգորյանը, Անահիտ Հոխանյանը, Զորիկ Սարգսյանը, Ժենիկ Մանուկյանը, Վաչագան Թորոսյանը, Հերիքնազ Զաքարյանը, Ձայնիկ Ներսիսյանը, Թամարա Մնացականյանը, Գեւորգ Գեւորգյանը:
Տեղում նրանց հատկացվեց որոշակի դրամական օգնություն: Աշխատանքի տեղավորման հարցով դիմեց Օվսաննա Հայրապետյանը, գույքի եւ ժառանգության գրանցման հարցերում առաջացած խոչընդոտների կարգավորման հարցով` Մարտունի քաղաքի բնակիչներ Սերյոժա Խլղաթյանը եւ Օֆիկ Սարգսյանը: Արծվանիստ գյուղի մի խումբ բնակիչներ` հիմնականում ձկնորսներ, մարզպետին դիմեցին խեցգետնի որսով զբաղվելու համար իրենց աջակցել արտոնագիր ձեռք բերելու հարցում, իսկ Մարտունի քաղաքի բազմաբնակարան շենքի մի խումբ բնակիչներ` իրենց շենքի վթարված ձեղնահարակը վերանորոգման ծրագրում ընդգրկելու խնդրանքով: Պատասխանելով վերջիններիս՝ մարզպետը նշեց, որ այս տարվա հիմնանորոգման ծրագրում Մարտունի քաղաքում ընդգրկված է առավել վատթար վիճակում գտնվող բազմաբնակարան 4 շենք: Եկող տարվա ընթացքում, եթե ներեն հնարավորությունները մի քանի բազմաբնակարան շենքի կտուրների նորոգման խնդիրը եւս կլուծվի: Մարտունու քաղաքապետի տեղակալ Ռադիկ Հարությունյանը խոստացավ հիմնանորոգվող բազմաբնակարան շենքերի կտուրների անվնաս մնացած շիֆերների հաշվին եւ դիմողների աջակցությամբ մասնակի նորոգում կազմակերպել վթարված շենքի տանիքում: Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնք կուսումնասիրվեն Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում, ուր եւ դիմողները կստանան իրենց հուզող հարցերի պատասխանը:
0 comments:
Отправить комментарий