Օգոստոսի 14-ին Ն. Շորժա եւ Ազատ համայնքներում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ-ից ստացված տվյալների համաձայն` Ազատ գյուղում քվեարկվել են 2 թեկնածու`ՀՀԿ անդամ, գյուղապետի տեղակալ Վահագն Ստեփանյանը եւ ԲՀԿ անդամ Սիմոն Սահակյանը: 35 ձայն շահել է Սիմոն Սահակյանը, 26 ձայն` Վահագն Ստեփանյանը: Այսպիսով, Ազատի գյուղապետի պաշտոնում ընտրվել է Սիմոն Սահակյանը:
Ն. Շորժայում եւս քվեարկվել է 2 թեկնածու` համայնքի գործող ղեկավար Էդիկ Մինասյանը եւ անկուսակցական Արամ Մինասյանը: 50 ձայն շահել է Էդիկ Մինասյանը, 5 ձայն` Արամ Մինասյանը:
Ազատի արդեն նախկին գյուղապետ Կարինե Մելիքյանը իր թեկնածությունը չի առաջադրել:
0 comments:
Отправить комментарий