ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 1 сентября 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ


 Գեղարքունիքի մարզի 19 հիմնական, 98 միջնակարգ, 6 ավագ, 2 տարրական, 1 հատուկ եւ 1 արհեստագործական դպրոցները  պատրաստ են նոր ուսումնական տարվան: Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցների թիվն ավելացել է մեկով. Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոցը վերակազմակվորվել է ավագ դպրոցի: Դպրոցներում ավարտին են հասցվել նախապատրաստական աշխատանքները` սեպտեմբերի մեկին դպրոցականներին կազմ ու պատրաստ ընդունելու համար:
 Ինչպես  Գեղարքունիքի թղթակցին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթ եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը` 2011-2012 ուսումնական տարում,  ըստ նախնական  կոմպլեկտավորման, Գեղարքունիքի մարզի 126 հանրակրթական դպրոցներում կոմպլեկտավորվել է 1773 դասարան, ուր կհաճախի 34 635 աշակերտ: Գեղարքունիքի մարզի առաջին դասարանցիների թիվը 3201 է: Կոմպլեկտավորվել է 148 առաջին դասարան: 
 Նորաշենի, Դարանակի եւ Բարեպատի հիմնական դպրոցներում չկան առաջին դասարանցիներ, հետեւաբար դասարաններ չեն ձեւավորվել: 
Մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններից 21-ը չեն ստացել հավատարմագրեր: 87 տնօրեն ստացել է հավաստագիր եւ մասնակցելու են մրցույթներին: 
 Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Զազյանի հավաստմամբ` ՀՀ պետբյուջեի եւ ՙԴասագրքերի շրջանառու հիմնադրամի՚ միջոցներով տպագրվող դասագրքերն ու ուսուցչի ձեռնարկները դպրոցներում են, բացառությամբ 4 անուն գրքերի: Ինչպես տեղեկացնում են հրատարակչությունները` մինչեւ սեպտեմբերի 2-ը գրքերը կառաքվեն մարզեր, որին էլ կհաջորդի բաշխումը: Առաջին դասարանցիների բոլոր գրքերը տրվում են անվճար եւ հասցեատերերին կտրվեն հենց վաղը: 
Անի Պողոսյան

  

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More