Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական, վերլուծական կենտրոնում Հայաստանի գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հրավիրել էր հանդիպում Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպությունների անդամների հետ:
Հանդիպման սկզբում Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանը ներկայացրեց հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի նպատակների ու առաքելությունների մասին, որոնք միտված են լուծելու համայնքների բնապահպանական, ինչպես նաեւ սոցիալական խնդիրներ:
Հիմնադրամն իր աշխատանքային այցի ընթացքում Գեղարքունիքի մարզի շուրջ 10 համայնքի եւ 5 հասարակական կազմակերպությունների ներկայացրեց առաջարկվող դրամաշնորհային ծրագիրը, դրա փուլերն ու մանրամասները: Դրամաշնորհի ֆինանսավորման առավելագույն չափը 50 հազար ամերիկյան դոլար է: Ծրագրին մասնակից համայնքը եւս պիտի ունենա հավասարաչափ ներդրում'գումար, աշխատուժ կամ բնանյութ: Ծրագրի ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը 24 ամիս է:
Հովհաննես Ղազարյանը հայտնեց, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը 182 երկրների, միջազգային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի միջեւ հաստատված գլոբալ գործընկերություն է, որի նպատակն է արձագանքել գլոբալ բնապահպանական խնդիրներին' աջակցելով կայուն զարգացմանն ուղղված ազգային նախաձեռնություններ: Համայնքներում կյանքի կոչվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում մասնակից համայնքներում կլինեն անհատական հանդիպումներ' հստակ եւ նպատակային ծրագրեր նախագծելու եւ հաստատելու համար:
Հանդիպման ավարտին համայնքապետերն ու ՀԿ անդամները Հայաստանի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչներին տվեցին իրենց հուզող հարցերը' ստանալով պատասխաններ ու պարզաբանումներ:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий