ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 19 ноября 2011 г.

ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ


Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական համայնքներում վերջին շրջանում սկսել են ագրեսիվ վարք դրսեւորել թափառող շները: Ինչպես տեղեկացրեց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, քաղաքում գրանցվել են ոչ միայն թափառող շների կողմից մարդկանց վրա հարձակվելու, այլ նաեւ կծելու բազմաթիվ դեպքեր նոյեմբեր ամսվա ընթացքում: Ելնելով ստեղծված իրավիճակից' Գավառի քաղաքապետարանը նոյեմբերի 17-ից սկսել է թափառող շներին ոչնչացնելու ծրագիրը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի վերջերը: Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Խլղաթյանի տեղեկացմամբ' Մարտունի քաղաքում եւս ակտիվացել են թափառող շները, որոնք անգամ ցերեկըւ խմբերով են հարձակվում մարդկանց վրա: Երեկ երեկոյան շների ոհմակը Մարտունու քաղաքապետարանի շենքի մոտ հարձակվել է դպրոցահասակ մի երեխայի վրա, որին շների օղակից կարողացել են դուրս բերել անցորդները: Սովորաբար Մարտունու քաղաքապետարանը թափառող շներին ոչնչացնելու միջոցառումներ ամեն տարի ձեռնարկել է հունվար-փետրվար ամիսներին, սակայն ստեղծված իրավիճակը քաղաքապետարանին ստիպում է ելք փնտրել' մարդկանց սպառնացող վտանգը հնարավորինս արագ վերացնելու համար:
Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանի տեղեկացմամբ' Սեւանում թափառող շների ոչնչացման ծրագիրը սկսվել է նոյեմբերի 16-ից եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 30-ը: Այստեղ թեեւ թափառող շների կողմից մարդկանց վրա հարձակվելու դեպքեր չեն եղել, սակայն որսորդներն անմիջապես արձագանքում են բնակիչների ահազանգերին:
Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի տեղեկացմամբ' Վարդենիսում եւս շատ են բազմացել թափառող շները, որոնց ոչնացման ծրագիրը գործողության մեջ է դրվելու նոյեմբերի 20-ից: Այդ նպատակով քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 250 հազար դրամ:Իսկ Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, նշեց, որ ամեն տարի իրենք հատուկ միջոցառում թափառող շներին ոչնչացնելու ուղղությամբ ձեռնարկել են, սակայն դրանց թիվը էապես կրճատվելու փոխարեն ավելացել է, ուստի եւ այս ուղղությամբ ծախսված միջոցները դառնում են անարդյունավետ: Այդ պատճառով էլ այս տարեվերջին Ճամբարակի քաղաքապետարանը նման միջոցառումներ ձեռնարկելը համարում է ոչ նպատակահարմար' միաժամանակ ավելի արդյունավետ ձեւ գտնելու մտադրությամբ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More