Հայկական բանակի 20-րդ տարեդարձին նվիրված Գեղարքունիքի մարզի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության մարզային փուլը, որին մասնակցեցին շախմատի ակադեմիայի մասնաճյուղերում (Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Վարդենիկի, Սևանի, Ճամբարակի) կազմակերպված մրցումներում հաղթող ճանաչված շախմատիստները, անցկացվեց փետրվարի 22-ին` Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում: Առաջնությունն անցկացվեց հինգ տարիքային խմբերով՝ մինչև 10, 12, 14, 16, 18 տարեկաններ: Յուրաքանչյուր թիմ ներկայացված էր 12 մասնակցով՝ ըստ տարիքային խմբերի մեկական տղա և աղջիկ, մեկ մրցավար և մեկ մարզիչ: Մարզային անհատական առաջնությունն անցկացվեց շրջանաձև մրցակարգով` մեկ շրջանով` ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց Ճամբարակի թիմը: Մրցանակային տեղեր գրաված շախմատիստները իրավունք ստացան մարզը ներկայացնելու Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ փուլում: Պատանիների առաջնությունում մինչև 10 տարեկանների մրցապայքարում 4-րդ տեղ գրաված վարդենիսցի Մանուկ Մանուչարյանը եւս իրավունք նվաճեց մասնակցելու Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ փուլին:
Առաջնությունների հաղթողները պարգևատրվեցին մարզպետի հավաստագրերով և հուշանվերներով:
0 comments:
Отправить комментарий