ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 5 июня 2012 г.

ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ ՆՎԱՃԵԼ ԵՆ ՈՒԹ ՄԵԴԱԼ


Վերջերս  Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում անցակացված Եվրոպայի մարտարվեստների առաջնության Շուտ-բոքսի եւ Սեյֆ-ֆայդի մրցումներում ՙՕրիենտալ՚ համահայկական ֆեդերացիայի մարզիկները աննախադեպ արդյունքներ գրանցեցին:
Եվրոպայի մարտարվեստների առաջնություն մեկնած հայ պատվիրակությունում ընդգրկված էր 28 մարզիկ եւ 5 մարզիչ ՀՀ տարբեր մարզերից, Երեւանից ու ԼՂՀ-ից: Ինչպես տեղեկացրեց ՙՕրիենտալ՚ համահայկական ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Դերենիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզից  Նիժնի Նովգորոդ էին մեկնել 8 մարզիկ, ովեքեր նվաճել են 4 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ:
-Հաղթանակներ շատ ենք ունեցել, սակայն նման ցուցանիշ երբեւէ չենք արձանագրել, -ասում է մարզիկների մարզիչ Դերենիկ Հակոբյանը եւ հպարտությամբ նշում, որ Եվրոպայի այս առաջնության  մասնակից 20 երկրից ժամանած 400 մարզիկների համառ ու անզիջում պայքարի արդյունքում ՙՕրիենտալ՚ համահայկական ֆեդերացիայի Սարուխանի ակումբը ներկայացնող Շավարշ Ասպատրյանը, Նարեկ Դանոյանը, Թաթուլ Դարբինյանն ու Հացառատի ակումբից Նարեկ Քանքանյանը նվաճեցին ոսկե, Սարուխանի ակումբից Նարեկ Խաչիկյանն ու Արմեն Ֆթոյանը` արծաթե եւ Հացառատի ու Գանձակի ակումբներից Արման Հակոբյանն ու Թորգոմ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալներ:
Նիժնի Նովգորոդ քաղաքի մրցումներին մասնակցելու համար թիմին օգնել ու աջակցել էին սարուխանցի բարերար Հուսիկ Պետրոսյանը, Գանձակ, Սարուխան համայնքների ղեկավարները, իսկ մարզիկներին հագուստով ապահովել էր ՙՎորլդ Վիժն՚ հասարակական կազմակերպությունը: 
Եվրոպայի առաջնությանը զուգահեռ՝  Նիժնի Նովգորոդ քաղաքի Քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Հուսիկ Պետրոսյանի կողմից ապրիլի 27-ին կազմակերպվել էր նաեւ Քիք-բոքսինգի մրցումներ, որտեղ մեր մարզիկները մրցեցին քաղաքի հավաքականի հետ եւ երկու մրցանակային տեղեր նվաճեցին: Նրանք Հայաստան վերադարձան մրցանակներով ու նվերներով:
Նիժնի Նովգորոդ քաղաքի Հայերի միության եւ Հայ համայնքի ղեկավարներին ՙՕրիենտալ՚ համահայկական ֆեդերացիայի կողմից հանձնվեց ֆեդերացիայի պատվավոր անդամ կոչումը, իսկ Հուսիկ Պետրոսյանին` պատվավոր անդամի կոչում  եւ գոտի:
Մեր մարզիկների հաջորդ լուրջ քննությունը  մարտարվեստների աշխարհի առաջնությունն է, որը կանցկացվի Ուկրաինայում, հունիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More