ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 1 июня 2011 г.

Հունիսի մեկը նշվեց Գավառում























Երեխաների պաշտպանության օրը Գավառում նշվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի երեխաների եւ կանանց  իրավունքների պաշտպանության բաժնի եւ ՙՎորլդ Վիժն Հայաստան՚ կազմակերպության Գավառի տարածքային զարգացման գրասենյակի նախաձեռնած  միջոցառմամբ:













Ծրագրի իրականացմանը իրենց աջակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետարանը եւ Գավառի քաղաքապետարանը:
 Միջոցառմանը մասնակցելու համար Գավառի կենտրոնական հրապարակում էին հավաքվել Գավառ քաղաքի եւ տարածաշրջանի համայնքների երեխաները՝ իրենց ծնողների ուղեկցությամբ: Մանուկների օրվան նվիրված հանդեսը մեկնարկեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի  օրհնությամբ: Միջոցառման ժամանակ իրենց ելույթներով հանդես եկան Գավառի մանկատան եւ Գավառի արվեստի դպրոցի սաները: Այնուհետեւ ելույթով ներկայացավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի կենտրոնը: ՙՎորլդ Վիժնի՚ հրավերով օրվա տոնական տրամադրությունը բարձր պահեցին ՙԿարին՚ ավանդական երգի-պարի համույթը, ՙՍասլա՚ եւ ՙԲարեկամություն՚ պարային ստուդիաները:
Տոնական համերգի ավարտին մանուկները մասնակցեցին ՙՈւրախ երազանք՚ փուչիկների երկինք բացթողմանը:
 Սամվել Քոչարյանցի անվան հրապարակում, ի պատիվ մատաղ սերնդի, կատարվեց ծառատունկ:
Հրապարակում շարունակվեց ավանդույթ դարձած կավճանկարչությունը: Օրվա շրջանակներում Գավառի ուսուցողական կենտրոնի եւ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական  կենտրոնի կողմից Սամվել Քոչարյանցի անվան հրապարակում կազմակերպվեց ձեռքի աշխատանքների ցուցադրություն:
 Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանը  հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի խնամատար ընտանիքները հնարավորություն են ստացել մասնակցելու ՙՀայ օգնության ֆոնդի՚ ՙԼավագույն երեխաներ՚ միջոցառմանը:
  Գեղարքունիքի մարզի 7 խնամակալ ընտանիքները հունիսի 2-ին կմասնակցեն ՙԲարեկամների խորհրդի՚ նախաձեռնած միջոցառմանը, որը կկազմակերպվի մայրաքաղաքի ՙՀաղթանակ՚ զբոսայգում:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More