ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՍԱՆՄԱՔՐՄԱՆ, ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՏՆԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԳԱՎԱՌՈՒՄ


 Կանաչապատ տարածքների ընդլայնումը Գավառի քաղաքապետարանի հիմնական խնդիրներից մեկն է: Ինչպես նշեց  Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ կանաչապատման աշխատանքները քաղաքում կրելու են շարունակական բնույթ: 

 Այս տարի եւս Գավառի քաղաքապետարանի կողմից ՙՄարմարի աշխարհ՚ ՍՊԸ-ից ներկրվել է մեր կլիմային համապատասխան թանկարժեք տնկիներ, թաղարային բույսեր, արծաթափայլ եղեւնիներ, տուաներ, բարդիներ:
 Ձեռք բերված տնկիների համար Գավառի քաղաքապետարանը հատկացրել է մոտ 2 մլն 700 հազար դրամ: Ըստ պայմանագրի՝ Գավառի քաղաքապետարանի եւ ՙԳավառի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում՚ ՀՈԱԿ-ի կողմից ապրիլի 5-ից սկսվել են Գավառ քաղաքում սանմաքրման, կանաչապատման եւ ծառատնկման աշխատանքնեը, որին էլ զուգահեռ մաքրվում ու կարգի են բերվում սիզամարգերը, կրապատվում են ծառերի բները, էտվում եւ տեսքի են բերվում փողոցների մայթեզրերի ծառերն ու թփերը:
Հուսով ենք, որ Գավառի բնակչությունը եւս ըմբռնումով կմոտենա կատարված աշխատանքներին եւ կհոգա նորատունկ ծառերի մասին, որոնք պահանջում են ամենօրյա խնամք: 

Նոնա  Խաչիկյան 



0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More