ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 30 июля 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ


Արդեն քսան օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ընթանում են անասնակերի կուտակման եւ հացահատիկային եւ բանջարբոստանային մշակաբույսերի ոռոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանը՝ հուլիսի առաջին 20 օրերի դրությամբ հնձվել է մոտ 5 հազար հեկտար բազմամյա խոտաբույսերի ցանքեր: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը, համաձայն նույն կենտրոնի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների, կազմել է 35-40 ցենտներ:
Վերջին երկու օրերի ընթացքում խոտհունձն արդեն տեղափոխվել է դեպի բարձրադիր գոտիների բնական խոտհարքներ, ուր դարձյալ անասնակերի առատ պաշար կա, քանի որ հեկտարի միջին բերքատվությունն այստեղ կազմում է 20-25 ցենտներ: Անասունների ձմեռացման համար բավարար անասնակեր, դեռ մի բան էլ ավելին, տնտեսությունները կկուտակեն, սակայն, ինչպես ցույց է տալիս բերքահավաքի ընթացքը, այս տարվա առատ խոտածածկույթի որոշ մասը, որը գտնվում է ավելի բարձրադիր գոտիներում եւ հեռագնա վայրերում, չի հնձվելու եւ հավաքվելու մի շարք պատճառներով, մասնավորապես աշխատուժի պակասի, ինչպես նաեւ վառելանյութի եւ գյուղտեխնիկական միջոցների մատուցած ծառայությունների բարձր գների պատճառով: Անասնակերի կուտակման աշխատանքները մարզում կշարունակվեն մինչեւ օգոստոսի վերջին տասնօրյակ:
Հուլիսի առաջին երկու տասնօրյակում Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում ընթանում են նաեւ հացահատիկային եւ բանջարբոստանային մշակաբույսերի ոռոգման աշխատանքները: Հացահատիկի ցանքերը ոռոգվել են երկու, կարտոֆիլի ցանքերը՝ մեկ անգամ: Հուլիսին տեղացած անձրեւները, կարելի է ասել, դրական նշանակություն ունեցան մշակաբույսերի աճի եւ զարգացման համար: Արդեն կարելի է համոզված ասել, որ այս տեղումները, մանավանդ վերջին օրերի ընթացքում, կանխեցին երաշտի հետագա ընթացքը եւ նրա առաջացրած բացասական հետեւանքները հատկապես անջրդի ցանքատարածություններում, արոտներում ու խոտհարքերում:
Մարզի համայնքներում ու յայլաղատեղերում անասունների շրջանում  համաճարակային հիվանդությունների բռնկման դեպքեր չեն արձանագրվել, իսկ Վահանում եւ Գետիկում բռնկված դեպքերը կանխվել են ձեռնարկված միջոցառումների շնորհիվ:
 Խոսրով Խլղաթյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More