ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 26 июля 2011 г.

ՀՊԱՐՏ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻՆԵՐ ՈՒՆԵՆՔ


 -Վերջապես մոտենում էր հայոց բանակում ծառայող որդուս զորացրման ժամանակը: Երկու տարին երկու դար էր թվում, օրերը` երկար տարիներ, նույնիսկ ժամերն էի հաշվում… Վերջապես, մնաց մեկ ամիս… Հանկարծ դուռս թակում են, եւ իմ ձեռքը հանձնում մի նամակ` ուղարկված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ 59703 զորամասից, որտեղ ծառայում էր որդիս` Նարեկը,- հուզված պատմում է զինվորի մայր Սիրունը:
  Նամակը սրտատրոփ որդու վերադարձին սպասող մորը եւս մեկ անգամ  հպարտանալու առիթ տվեց: ԼՂՀ ՊԲ 59703 զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Մելքումյանն ու փոխգնդապետ Է. Փաթյանը  հրամանատարության անունից  շնորհակալություն էին հայտնում Օնիկ եւ Սիրուն Կրոյաններին` Նարեկին հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակելու եւ հայոց բանակի շարքերը համալրելու համար: ՙԴուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների սխրանքներով ու պատգամներով տոգորված զավակի, ով անձնվիրաբար ծառայում է իր ժողովրդին եւ պաշտպանում հայրենիքը` անսասան կերպով տանելով զինվորական ծառայության բոլոր դժվարությունները:  Նա բարեխղճորեն կատարում է իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ, կարճ ժամանակամիջոցում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ եւ կարգապահ մարտիկ:
 Որպես  բարեխիղճ զինծառայող` զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է ծառայում իր համածառայակիցների համար: Անկասկած, հայրենիքի արժանի զինվորի` Նարեկի դաստիարակության գործում Ձեր ունեցած ներդրումը ամենամեծն է:
 Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, ամենայն հաջողություն եւ ղարաբաղյան երկարակեցություն՚:
  Նարեկը հազարավոր հայորդիների նման կատարեց իր սուրբ պարտքը հայրենիքի հանդեպ եւ պարզճակատ վերադարձավ տուն: Այն երջանիկ պահերը, որ ապրեցին Կրոյաններն իրենց զինվոր զավակի պատճառով, թե՜ ծառայության ընթացքում, եւ թե՜ վերադարձի համար, թող որ բոլոր հայորդի զինվորների ծնողներն ապրեն: Հայոց մարտիկների համար թող երկու տարվա զինվորական ծառայությունն  անցնի մեկ ակնթարթի չափ խաղաղ ու թեթեւ, իսկ տունդարձն էլ լինի շռնդալից եւ ուրախություն պարգեւող:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More