ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ՍԿՍՎԵՑ ԽՈՏԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

Հուլիսի սկզբից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է խոտի բերքահավաքը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանը` անասնակերի բերքահավաքը հիմնականում ընթանում է ցանովի կերային մշակաբույսերի զբաղեցրած տարածքներում, որոնք կազմում են մոտ 7 հազար հեկտար:
Անցած մեկ շաբաթվա ընթացքում արդեն հնձվել է մոտ մեկուկես հազար հեկտար: Գործի են դրվել ինչպես տեխնիկական, այնպես էլ ավանդական բոլոր միջոցները` գերանդին, փոցխը, եղանը: Բերքահավաքն ընթանում է ամբողջ թափով: Հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 30-40 ցենտներ: Առվույտի, կորնգանի եւ աշորայի արտերի մի մասն էլ պահպանվում է սերմի արտադրության տակ: Բազմամյա կերային մշակաբույսերի բերքահավաքը կավարտվի հուլիսի 20-ին, որից հետո խոտի բերքահավաքը կընթանա արդեն բնական խոտհարքներում: Բերքահավաքի համար եղանակն առայժմ բարենպաստ է` արեւոտ ու չորային: Առատ անասնակեր է աճել նաեւ բնական խոտհարքներում:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More