ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 Հունիսի 29-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարն այցելեց ՙՍեւան՚ ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր, որոնք ստեղծվել են  ՀՀ նախագահի  հանձնարարականով եւ նպատակ ունեն ապահովել ազգաբնակչության հանգստի անվճար եւ արդյունավետ կազմակերպումը: Նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց եւ ծանոթացավ  լողափերի տարածքում իրականացված աշխատանքներին, զրուցեց հանրային լողափում մաքրման աշխատանքներ իրականացնող ՙՄիասին՚ շարժման մասնակիցների հետ:

 Ապա երկրի ղեկավարն աշխատանքային քննարկում  անցկացրեց Սեւանա լճի բնապահպանական հարցերի պատասխանատուների հետ, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՀ նախագահին առընթեր ՙՍեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի՚ նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցեցին լճի պահպանման, վերականգնման, բնականոն զարգացման եւ օգտագործման ուղղությամբ կատարված աշխատանքների ու առաջիկա միջոցառումների մասին: Անդրադարձան լճի մակարդակի բարձրացման հետ կապված անշարժ գույքի ապամոնտաժման, անտառմաքրման եւ ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքների ընթացքին: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ներկայացրեց ՙՍեւան՚ ազգային պարկի խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները: Նախագահի կողմից նոր հանձնարարականներ  տրվեցին` կապված Սեւանա լճի ափամերձ անտառածածկ տարածքների մաքրման, անշարժ գույքի ապամոնտաժման եւ տեղափոխման նոր ժամանակացույցի կազմման հետ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More