ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 18 января 2012 г.

ԱՄԱՆՈՐԻՆ ՄԱՐԶՈՒՄ ԾՆՎԵԼ Է ԻՆԸ ԵՐԵԽԱ

 2012 թվականի հունվարի մեկի գիշերի եւ ցերեկվա ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ են եկել ինը երեխա: Ինչպես տեղեկացրին Մարտունու ծննդատնից, Գավառի բժշկական կենտրոնից, Սեւանի եւ Վարդենիսի հիվանդանոցներից եւ Ճամբարակի առողջապահական կենտրոնից` հունվարի մեկին Մարտունու ծննդատանը գրանցվել է 4, Վարդենիսի եւ Սեւանի ծննդատներում երկուական եւ Ճամբարակի ծննդատանը` մեկ ծնունդ: Երկու տղա եւ երկու աղջիկ ծնվել են Մարտունու ծննդատանը, երկու տղա` Վարդենիսի ծննդատանը, մեկ տղա եւ մեկ աղջիկ` Սեւանի ծննդատանը, մեկ աղջիկ` Ճամբարակի ծննդատանը: Գավառի հիվանդանոցում հունվարի մեկին ծնունդ չի գրանցվել: Այս տարվա առաջին ծնունդն այստեղ գրանցվել է հունվարի երկուսին: Իսկ ահա  հունվարի առաջին ութ օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել 73 երեխա: Մարտունու ծննդատանը գրանցվել է 30 ծնունդ, որից 19-ը` տղա եւ 11-ը` աղջիկ, Գավառի ծննդատանը գրանցվել է 14 ծնունդ, որից 9-ը` տղա եւ 5-ը` աղջիկ, Սեւանի ծննդատանը գրանցվել է 17 ծնունդ, որից 10-ը` տղա եւ 5-ը` աղջիկ, Վարդենիսի ծննդատանը գրանցվել է 10 ծնունդ, որից 5-ը` աղջիկ եւ 5-ը` տղա, Ճամբարակի ծննդատանը գրանցվել է 2 ծնունդ` 1 աղջիկ եւ 1 տղա: Տղաների թիվը աղջիկների թվին գերազանցել է 15-ով:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More