ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 27 февраля 2012 г.

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ



Քանի դեռ կենդանի են հայոց հերթական Եղեռնը վերապրածները, հարկավոր է   գրի առնել նրանց դառը հուշերը, մեկառմեկ հավաքագրել այն արցունքոտ պատառիկները, որոնք հետագայում դառնալու են անջնջելի փաստարկներ եւ դրվելու են պատմության դատի առջեւ:
 Ականատեսների պատմածները նպաստելու  են ինչպես սումգայիթյան ոճրագործության մութ ծալքերը  բացահայտելուն, միջազգային հանրությանը մեր տառապանքներին ականջալուր դարձնելուն, այնպես էլ մեր սերունդներին ճշմարիտ պատմություն փոխանցելուն: Չէ՞ որ նրանք են մեր վաղվա Հայոց հարցի ու Դատի միակ պահանջատերերը:
 Իր սկզբունքին հավատարիմ՝ <<Գեղամա աշխարհը>> շարունակում է տպագրել Բաքվի ու Սումգայիթյան դժոխքից մազապուրծ, Գեղարքունիքի մարզում ապաստանածների պատմածները:  

 Սումգայիթյան ոճրագործության վերապրածներից ու ականատեսներից է նաեւ Վարդենիսի Շատվան գյուղում ապաստանած Մարդանյանների ընտանիքը։ Մարդանյան ամուսիններն այսօր էլ շարունակում են պայքարել կյանքի դժվարությունների դեմ։ Չնայած իր պատկառելի տարիքին` Շուրա Մարդանյանը մեր այցելության պահին ջուր էր բերում իրենց տնից բավականին հեռվում գտնվող աղբյուրից: Իմացանք նաեւ «որ տարիներ առաջ այս տնակի տանիքը քամին քշել էր, եւ համայնքապետարանը իր միջոցներով էր վերականգնել այն։ 
Հետաքրքիրն այն էր «որ երբ խնդրեցինք ծերունի ամուսիններին` նկարագրել իրենց սումգայիթյան բնակարանի մասին «նրանք վրդովված ու դողդողացող ձայնով սկսեցին պատմել «թե ինչպես են իրենց խաբել։ Երկար փնտրելուց հետո« երբ Շուրա Մարդանյանին հաջողվել էր Սումգայիթի իր երկու սենյականոց բնակարանը փոխանակել Շատվան գյուղի մի թուրք բնակչի սեփական բնակարանի հետ եւ համապատասխան փաստաթղթերը ձեռքին գալ Շատվան «մեծ անակնկալի առաջ էր կանգնել։ Պարզվել էր «որ այդ նույն թուրքը իր տունը, Մարդանյաններից բացի «փոխանակել էր եւս երկու ընտանիքների բնակարանների հետ։ Փաստորեն երեք ընտանիքներն էլ խաբված լինելով՝ կանգնել էին էլ ավելի ծանր իրողության առջեւ։ Բնական է «որ մեկ տունը երեք ընտանիքներ չէին կարող զբաղեցնել, ուստի երկու ընտանիքներին« այդ թվում նաեւ Մարդանյաններին, ուրիշ տներում էին տեղավորել: Ու քանի որ կռվախնձոր դարձած բնակարանը իր պայմաններով ավելի ընդարձակ ու հարմարավետ  էր «հետեւաբար, Մարդանյան ամուսինները մինչեւ այսօր էլ չեն համակերպվել իրենց բաժին հասած այս անհրապույր, փոքր տանն ապրելու  հետ։ Ամուսինների պատմելով` նրանք մինչ հիմա բնակարանի հետ կապված փաստաթղթերի ու գրանցման խնդիր ունեն։
1931 թվականի դեկտեմբերի 12-ին Բաքվում ծնված Շուրա Սարուխանի Մարդանյանը 1952 թվականին մշտական բնակության նպատակով Սումգայիթ է տեղափոխվել։
-Երկու տարբեր ժողովուրդներ ապրում էին կողք-կողքի «շատ համերաշխ «եւ ապրելու պայմաններն էլ  լավ էին։ Երկար տարիներ աշխատել եմ որպես ուղեկցորդ «նաեւ տրամվայի տոմսեր եմ վաճառել «- պատմում է Շուրան։
 Համագյուղացիները Շուրային ՙպալկովնիկ՚ էին անվանում` նրա խիստ ու ճշտապահ բնավորության պատճառով։
Շուրայի կինը՝ Ասյա Ամիրբարի Մարդանյանը՝ ծնված 1936 թվականի հոկտեմբերի 4-ին «ավելի շփվող ու ասող-խոսող գտնվեց «այլապես Շուրայից հնարավոր չէր լինի իրենց կյանքի լավ ու վատ օրերից որեւէ տեղեկություն գրի առնել։ 
Ասյան պատմեց «որ 1988 թվականի այդ խժդժությունների ժամանակ ինքը քիմիական գործարանում հավաքարար էր աշխատում։ Սումգայիթի հրապարակում հրավիրված բազմամարդ հանրահավաքի «բանախոսների կոչերի «հայերին մեկուսացնելու «խոշտանգելու «թալանելու «սպանելու մասին կանխավ իմանալով՝ նրանց հարեւանը իրենց տանը պատսպարել է Մարդանյաններին՝ վտանգի տակ դնելով իր իսկ ընտանիքը։
-Փետրվարի 25-ից մինչեւ օգոստոսի 18-ը մեր հարեւանը մեզ թաքցրեց իր տանը «պահեց իր հաց ու ջրով։ Ես շատ վախեցած էի. անհանգստանում էի ոչ թե ինձ համար« այլ աղջիկներիս «որոնցից մեկը 16 տարեկան էր «իսկ մյուսը՝ 18 «եւ ամուսնուս համար։ Ինձ իմ հարազատների անվտանգությունն էր մտահոգում: Մեր անվտանգ թաքստոցում մենք կտրված էինք իրականությունից։ Հարեւաններս մեզ չվախեցնելու համար իրողությունը վառ գույներով չէին ներկայացնում «բայց այն, ինչի միասին քննարկում էինք «դա էլ էր բավական` ամեն ինչի մասին պատկերացում կազմելու համար։ Օրինակ «քննարկվում էր Սումգայիթի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի հայատյաց ելույթը «Մոսկվայի իբր անտեղյակությունը: Եվ չնայած ավելի քիչ էր խոսվում արյունահեղությունների մասին «այնուամենայնիվ, տեղեկացանք Մելքումյան ընտանիքի հինգ սպանված անդամների մասին «ինչը թաքցնելն անհնար էր «ամբողջ քաղաքն էր այդ մասին խոսում։ Մեր հարեւաններն  ասում էին «որ դրսում հայերի հետ գազանաբար  են վարվում։
 Գորբաչովի ելույթից հետո« երբ նա հաղորդում էր «որ ամեն ինչ արդեն վերահսկվում է եւ բոլորը արդեն կարող են անցնել իրենց բնականոն կյանքով ապրելուն «ես ու ամուսինս որոշեցինք  աշխատանքի գնալ։ Երբ դուրս եկանք մեր թաքստոցից, տեսանք  տանկեր  ու զինվորներ «հրդեհված բնակարաններ, ջարդուփշուր արված կրպակներ ու շինություններ, մի տեսակ արտասովոր ու անսովոր իրավիճակ։ Աշխատավայր հասնելով` աշխատողներից բացի հանդիպեցի չորս ներկարարների։ Մեր պարետը ինձ թաքուն հորդորում էր հեռանալ այդտեղից «բայց երբ ներկարարները իմացան իմ հայ լինելու եւ այդտեղ գտնվելու մասին «սկսեցին սպառնալ՝ եթե չհեռանամ, ինձ չորրորդ հարկի պատուհանից ցած կնետեն։ Այդ սպառնալիքից երեւում էր «որ նրանք այդպես արդեն վարվել են «բայց թե ու՞մ հետ «ինձ համար գաղտնիք մնաց։
Պարետը  իրավիճակը փորձում էր խաղաղեցնել եւ ինձ խնդրեց «որպեսզի հեռանամ։ Նա ասաց« որ չորս երեխա ունի, եւ եթե իմանան «որ հայը այստեղ է եկել ու դեռ մի բան էլ անվնաս հեռացել է «կսպանեն իր ընտանիքին: Նա խնդրում էր «որ խղճամ իր երեխաներին ու հեռանամ։ 
Փաստորեն խուժանն անողոք էր  նույնիսկ հայերին օգնող ադրբեջանցիների նկատմամբ։
Ես դուրս եկա ու երբ քայլում էի սարսափած «գունատված «շփոթված «ճանապարհին մի խումբ կասկածելի տղամարդիկ հետեւիցս հայերեն գոռացին. <<Աղջի, էդ ու՞ր ես գնում>>։ Եվ եթե ես շփոթվեի ու շուռ գայի նրանց կողմը, նրանք ինձ կսպանեին։  Այնպես ձեւացրի «որ ոչինչ չեմ հասկանում ու շարունակեցի ճանապարհս։
Ասյան սրտի կսկիծով պատմեց նաեւ Բաքվում ապրող եղբոր ընտանիքի մասին։ Բաքվի ջարդարարների հարձակումներից հանկարծակիի եկած այս ընտանիքը տուժածների թվում էր:Հետագայում Ասյայի համար պարզ դարձավ «որ իր  եղբոր կնոջը քարկոծել են, ու բարի մարդիկ նրան ջարդուփշուր եղած տեղափոխել են  հայկական թաղամասի հիվանդանոց։
Գազազած թշնամին երբ մտել է նրանց բնակարան, եղբոր մեծ որդին պատշգամբով կարողացել է փախչել «իսկ նրա եղբայրը թաքնվել է լաթերի տակ ու փրկվել։ Ասյայի եղբոր ականջը կտրել են «լավ ծեծել, շաղախել արյամբ, համարել, որ նա արդեն մեռած է, տունը թալանել են «հետո կրակի տվել ու  հեռացել։
Ծանր հոգոց հանելուց ու մի փոքր դադարից հետո Ասյան ավելացրեց, որ խուժանի հեռանալուց հետո հարեւանն է վախեցած ու մերկ աղջկան իրենց տուն 
տարել։ Հետո աղջկա մորաքույրն է եկել ու փնտրել 

նրան« հարեւանի տնից գտել «շոր հագցրել ու տարել էր իր հետ։
 Շուրան վերհիշեց իր սումգայիթյան կյանքի զարհուրելի էջը.
-Երբ ասացին, որ վտանգն արդեն անցել է, որոշեցի գնալ աշխատանքի: Ճանապարհին ինձ սկսեցին հետապնդել չորս անծանոթ երիտասարդներ: Ճանապարհին ուրիշ մարդիկ էլ կային, ուստի հետապնդողները ինձ վրա միանգամից չհարձակվեցին: Կռահեցի, որ նրանք ուզում են ինձ որսալ աչքից հեռու մի տեղում: Ես սկսեցի վազել, ու քանի որ  փողոցները լավ էի ճանաչում «վազքի ընթացքում փոխում էի ճանապարհներս ու շփոթեցնում նրանց: Վերջը` կարողացա ապակողմնորոշել նրանց ու փախչել։ Պարզ երեւում էր «որ նրանք տեղացի չէին «այլապես ճանապարհները ինձանից լավ  կիմանային, ու հաստատ նրանց կհաջողվեր բռնել ու սպանել ինձ։
Վերադարձա հարեւանիս տուն եւ մինչեւ մեր Հայաստան գալը մեր թաքստոցից դուրս չեկա, հարեւանս մեզ պահեց։
Ուրախալի է մտածել «որ հայերի համար այդպիսի դժոխային օրերին ադրբեջանցի ջարդարարների կողքին գտնվեցին նաեւ բարի ու սրտացավ մարդիկ« որոնց շնորհիվ Սումգայիթում հազարավոր հայեր փրկվեցին։
 Ռիսկի դիմելով եւ վտանգելով իր կյանքը` Մարդանյանների հարեւանը իր մեքենայով նրանց բերում, սահմանն անցկացնում է։ Մարդանյանները պատմում են «թե ինչպես է նրանց ճանապարհը կտրում մի մեքենա եւ հարեւանին համոզում «հորդորում «պահանջում  իրենց հանձնել այս ընտանիքին՝ խոստանալով անվտանգ տեղ հասցնել նրանց։ 
 -Նրանք երկուսն էին՝ բարձրահասակ «հաղթանդամ «հաստավիզ, իրենց ասելով՝ մեկը հայ էր «մյուսը՝ ադրբեջանցի։ Մեզ խոստանում էին անվտանգ Հայաստան հասցնել «բայց մենք վախեցանք «որ կարող են մեզ ճանապարհին սպանել «խոշտանգել կամ հանձնել ադրբեջանցի ջարդարարների ձեռքը։ Այդ իսկ պատճառով մենք վախեցանք ու հրաժարվեցինք նրանց հետ գնալ։ Հարեւանս էլ հրաժարվեց մեզ հանձնել նրանց։ Երբ նստեցինք մեքենա «նրանք սկսեցին մեզ հետապնդել։ Մենք էլ աչքներս նրանցից չէինք կտրում, եւ հանկարծ ականատես եղանք մի սահմռկեցուցիչ իրողության։ Նրանց մեքենան պայթեց անսպասելիորեն։ Մեր աչքի առաջ մեքենան ամբողջությամբ բոցավառվեց ու մոխրացավ։ Այդպես էլ մեզ համար հանելուկ մնաց նրանց ով լինելը եւ մեքենայի պայթելու պատճառը։ Մենք դրա ժամանակը չունեինք, մեր միակ փրկությունը փախուստն էր այդ դժոխքից:
1988 թվականի օգոստոսի 18-ից հետո հարեւանիս մասին տեղեկություն չունենք։ Նա կարողացավ մեզ անվտանգ տեղ հասցնել։
 Ամուսինները կարծես համակերպվել են իրենց ճակատագրի  հետ։ 
 1988 թվականից հետո նրանք էլ հայ ժողովրդի հետ միասին կիսեցին պատերազմի տարիների դժվարություններն ու զրկանքները։ Ապրեցին ցրտի ու մթության մեջ եւ իրենց քրտինքով վաստակեցին իրենց մի կտոր հացն ու մեծացրեցին երկու աղջիկներին։  Երկուսն էլ արդեն ամուսնացել են եւ ունեն իրենց ընտանիքները։ Մեկը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում« իսկ մյուսը՝ Մեծ Մասրիկում։
 Ծերունիները ստանում են թոշակ եւ նպաստ« իսկ աղջիկներն էլ մեկ-մեկ օգնում են նրանց։ Ապրում են օրվա հետ՝ իրենց փոքրիկ հողամասում կարտոֆիլ մշակելով։
 -Ո՞վ կմտածեր« որ Բաքվում ծնված« ողջ կյանքս Սումգայիթում ապրած՝ պիտի մի օր Շատվանում մեռնեմ« - ասում է Շուրան։ 
Բայց նրանք դեռեւս շատ առույգ ու ժիր են« նաեւ կոփված« այնպես որ մեռնելու մասին դեռ վաղ է մտածել։ Թող որ այս եղեռնը վերջինը լինի հայի ճակատագրում եւ Շուրայի նմանները իրենց հայրենի տան մեջ ծերանան: Իսկ մենք պետք է լավ հիշենք, որ նոր եղեռնի կանխման միակ երաշխիքը ուժեղ Հայաստանն է:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More