ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 28 марта 2012 г.

Գեղարքունիքի մարզում կստեղծվի Ճգնաժամային կառավարման կենտրոն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն  Երիցյանը մարտի 28-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների պետերը, Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պատասխանատուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Նախարար Արմեն Երիցյանը Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությանը հանձնեց ամենագնաց նորագույն մեքենա, որն այսուհետ ծառայելու է մարզի համայնքների  կարիքներին արտակարգ ամենատարբեր իրավիճակներում: Շնորհակալություն հայտնելով նման քայլի համար` մարզպետ Նվեր Պողոսյանը նշեց, որ այս ամենագնաց մեքենան անգնահատելի նվեր է ոչ միայն մարզի փրկարարներին, այլ նաեւ համայնքների բնակչությանը: Ապա Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում  նախարարը եւ մարզպետը շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեցին այս տարվա մարտ ամսի ընթացքում Կարճաղբյուր եւ Ծաղկաշեն գյուղերի տարածքներում փրկարարական աշխատանքներ իրականացրած 12 փրկարարների: Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության վեց աշխատակիցների պարգեւատրեց նախարար Երիցյանը, վեց աշխատակիցների` Նվեր Պողոսյանը` դրվատելով նրանց անձնազոհ մասնագիտական ծառայությունները: Մարզպետ Նվեր Պողոսյանն  գովաբանեց նաեւ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանի աշխատանքը` նշելով, որ ծառայությունը գործում է անչափ օպերատիվ եւ բարեխղճորեն: Նախարար Երիցյանն իր խոսքում նշեց, որ այսուհետ ավելի բարձր հիմքերի վրա է դրվելու իրենց համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ: Այս ամենագնաց մեքենայի հանձնումը, նախարարի խոսքով`  դեռ մարզի փրկակարար ծառայության տեխնիկական վերազինման սկիզբն է, ինչին հաջորդելու են տեսանելի նոր քայլերը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն օգտագործմանն է տրամադրվել Գավառի հիվանդանոցի նախկին շենքը, որտեղ եւ կենտրոնանալու են նախարարության ենթակայությամբ գործող Գեղարքունիքի մարզային բոլոր կառույցները: Սրանով լուծում է ստանում նաեւ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման հարցը, որով եւ հնարավոր կլինի ավելի օպերատիվ եւ արդյունավետ արձագանքել մարզում գրանցված բոլոր արտակարգ իրավիճակներին, իսկ այս առումով Գեղարքունիքի մարզը դառնում է Հայաստանում առաջին եւ օրինակելի մարզը: Նախարարը նաեւ հավելեց, որ վերջապես ՀՀ կառավարությունում դրվել է Գեղարքունիքի մարզում հակակարկտային կայաններ ստեղծելու խնդիրը, որի իրականացման համար հարկավոր է նախ կատարել համապատասխան ուսումնասիրություններ եւ առաջարկություններ ներկայացնել մարզի տարածքում առկա ռադիոլոկացիոն երկու կայանների վերականգնման շուրջ: Խորհրդակցության ավարտից հետո նախարար Երիցյանը, մարզպետ Նվեր Պողոսյանը եւ նրանց ուղեկցող պաշտոնական անձինք այցելեցին Գավառի նախկին հիվանդանոցի շենք, որտեղ պետք է բացվի եւ գործի ճգնաժամային կառավարման Գեղարքունիքի մարզային կենտրոնը: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More