ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 28 марта 2012 г.

Ամփոփվեցին Գեղարքունիքի մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները

2012 թվականի փետրվարի 25-ից մինչեւ մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում,  ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանի պահանջների համապատասխան, անցկացվեց Գեղարքունիքի մարզի դպրոցականների 2011-2012 թվականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի տեղակալ Ռուբիկ Ստեփանյանը, մարզային փուլին մասնակցեց 9-12-րդ դասարաննում սովորող 271 աշակերտ, որից 62-ը Գավառի, 41-ը` Վարդենիսի, 51-ը` Մարտունու, 59-ը` Սեւանի եւ 58-ը` Ճամբարակի տարածաշրջաններից:
                Գեղարքունիքի մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները մարզպետարանում ամփոփելուց հետո հաղթող ճանաչվեց 68 աշակերտ: Հայոց լեզու, քիմիա,  ֆիզիկա, պատմություն, հայ եկեղեցու պատմություն, կենսաբանություն, ռուսաց լեզու, աշխարհագրություն առարկաներից հաղթել են վեցական, հայ գրականությունից եւ գերմաներենից` չորսական, անգլերենից` երեք , ֆրանսերենից եւ ինֆորմատիկայից` մեկական,  նախնական զինվորական պատրաստությունից` յոթ աշակերտ:
 Հաղթող աշակերների անուններն արդեն ներկայացվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն` ՀՀ դպրոցականների 2011-2012 թվականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցելու երաշխավորությամբ:
Հասմիկ Գրիգորյան

1 comments:

Այս նկարը նկարվել է Մոսկվայի տանը անցկացվող ռուսերենի օլիմպիադա յամանակ:Նկարի մեջ ես եմ` Շահանե Խաչիկյանս: Նշեմ որ սովորում եմ Երեվանում` <> կրթահամալիրում:Խնդրում եմ պարզաբանել ,թե ինչ կապ ունեմ ես ու իմ նկարը Գեղարքունիքի մարզի դպրոցականների առարկայական օլօմպիադայի մարզային փուլի արդյունքների հետ?

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More