2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 79.2 տոկոս է կամ պլանային 260 մլն 928 հազար 100 դրամի դիմաց հավաքագրված գումարը կազմել է 206 մլն 782 հազար 300 դրամ:
Ըստ տարածաշրջանների, ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը, մարզում սեփական եկամուտների հավաքագրման պատկերը հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան` 90.5, Մարտունու տարածաշրջան` 86.6, Գավառի տարածաշրջան` 66.6, ճամբարակի տարածաշրջան` 62, Սեւանի տարածաշրջան` 76 տոկոս:
Գեղարքունիքի մարզում միջինից բարձր ցուցանիշներ են ապահովել 41 համայնք: Վարդենիս քաղաքը տեղական բյուջեի սեփական եկամուտները հավաքագրել է 108.9, Կարճաղբյուրը` 97.1, Լճավանը` 86.5, Նորակերտը` 121.8, Կախակնը` 143.6, Վ. Շորժան` 101.1, Ավազանը` 109.3, Դարանակը` 205, Ն. Շորժան` 109, Շատջրեքը` 107.6, Լուսակունքը` 113.4, Մաքենիսը` 107, Գեղաքարը` 89.5, Գեղամաբակը` 100.7, Գեղամասարը` 106.6, Տորֆավանը` 99.8, Ծովակը` 114.6, Ծովազարդը` 92.3, Գետիկը` 100.2, Ձորավանքը` 99.6, Անտառամեջը` 100.6, Դպրաբակը` 140.1, Կալավանը` 99.8, Արտանիշը` 79.6, Այգուտը` 136, Մարտունի քաղաքը` 83.1, Վերին Գետաշենը` 137.5, Վարդաձորը` 105.3, Ներքին Գետաշենը` 117.2, Գեղհովիտը` 102.1, Վարդենիկը` 186, Ձորագյուղը` 112.5, Վաղաշենը` 149, Չկալովկան` 158.4, Վարսերը` 82.9, Նորաշենը` 153.8, Դդմաշենը` 101.5, Ծաղկունքը` 101.4, Լճաշենը` 121.3, Փամբակը` 128.5 տոկոսով: Իսկ միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել Ախպրաձորը` 76, Շատվանը` 48, Վանեւանը` 57.1, Տրետուքը` 39.6, Կութը` 69, Ջաղացաձորը` 59, Սոդքը` 27.2, Արեգունին` 25.7, Արփունքը` 18.2, Փոքր Մասրիկը` 9.4, Ծափաթաղը` 39.1, Այրքը` 70.2, Խաչաղբյուրը` 42, Նորաբակը` 44.7, Ազատը` 62.8, Կուտականը` 63.3, Մեծ Մասրիկը` 69.5, Ակունքը` 54.6, Գավառը` 71.9, Լճափը` 19.5, Ծաղկաշենը` 48, Հայրավանքը` 36.3, Բերդկունքը` 52.8, Գեղարքունիքը` 72.1, Կարմիրգյուղը` 72.9, Գանձակը` 73.9, Սարուխանը` 57.6, Լանջաղբյուրը` 37.1, Նորատուսը` 63.1, Ճամբարակը` 48.2, Թթուջուրը` 23.5, գյուղ Մարտունին` 29.7, Վահանը` 7.3, Ջիլը` 76.3, Դրախտիկը` 39.1, Աղբերքը` 57.9, Ծակքարը` 63.6, Մադինան` 60.9, Արծվանիստը` 42.9, Զոլաքարը` 61, Աստղաձորը` 39.5, Ծովինարը` 46.2, Երանոսը` 55.5, Ծովասարը` 40.4, Լիճքը` 68.7, Գեղամավանը` 60.2, Սեմյոնովկան` 11, Ծովագյուղը` 23.1 եւ Զովաբերը` 72.8 տոկոս:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանի հավաստմամբ` 2010 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Գեղարքունիքի մարզի համայնքներում բյուջեների կատարման ցուցանիշները նվազել են: Եվ համայնքներում կատարողական ցածր ցուցանիշները պայմանավորված են հիմնականում նրանով, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, տնտեսություններին գյուղատնտեսական սուբսիդիա չի տրամադրվել: Պատճառներից մեկն էլ հարկատուների բացակայությունն է հանրապետությունից: Այդուհանդերձ, բյուջեների կատարման նվազ ցուցանիշը հիմնականում աշխատանքի թերացման կամ անգործության արդյունք է:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий