ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՙԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ՚ ԾՐԱԳԻՐԸ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ


Ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կանանց եւ երեխաների իրավունքների պաշպանության բաժնի հետ համատեղ ՙPeople In Need՚  չեխական կազմակերպության հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր հանդիպում ՙԵրեխաների թրաֆիկինգի կանխարգելման՚ ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էին վերոնշյալ ծրագրի Գեղարքունիքի մարզի մասնակիցները` դպրոցների մանկավարժներ,  Գավառի հատուկ դպրոցի ներկայացուցիչը եւ աշակերտներ:

 2009 թ. մայիսից Եվրամիության ֆինանսավորմամբ ՙPeople In Need՚ ընկերության հայաստանյան մասնաճյուղը ՙՀույս եւ օգնություն՚ ՀԿ-ի  եւ ՙՀայ օգնության միության՚  հետ համատեղ իրականացնում են ՙՏեղեկացվածության արդյունավետության բարձրացում եւ համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված եւ հզորացված համակարգի ստեղծում՚ ծրագիրը:
  Թրաֆիքինգի խնդիրը, լինելով արդիական, այժմ արդեն համապատասխան ձեռնարկումների միջոցով դրվում է ոչ միայն լայն քննարկման, այլեւ  հասանելի է դպրոցներում` լսելի դառնալով ոչ միայն մանկավարժներին, այլեւ դպրոցականներին:

 Ծրագրի շրջանակներում նախապես ընտրված մանկավարժները մասնակցել էին դասընթացների, ապա նույն թեմայի շուրջ քննարկումներ իրականացրել դպրոցներում:
 Ինչպես հայտնեց ՙԵրեխաների թրաֆիկինգի կանխարգելման՚ ծրագրի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը` Հայաստանում 315 ուսուցիչ է վերապատրաստվել: Վերապատրաստումներին մասնակցել է Գեղարքունիքի մարզի շուրջ 20 դպրոց: Այնուհետեւ ծրագրի բոլոր մարզերի դպրոցների 9-ից 11-րդ դասարանցիների համար հայտարարվել է շարադրությունների մրցույթ` թրաֆիքինգի թեմայով: Շարադրությունը հանդիսացել է միջոց ոչ միայն գնահատելու վերապատրաստված մանկավարժների մատուցած դասերը թրաֆիքինգի վերաբերյալ, այլեւ գնահատել թրաֆիքինգի մասին պատկերացումները դեռահասների շրջանում: Ըստ Տաթեւիկ Բեժանյանի` Հայաստանի ողջ տարածքում շարադրության մրցույթին մասնակցել է շուրջ 3000 դպրոցական: Ներկայացված աշխատանքներից ընտրվել են լավագույնները, եւ յուրաքանչյուր մարզի համար սահմանվել է 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի մրցանակ:
 Գեղարքունիքի մարզից շարադրությունների մրցույթում առաջին տեղը գրավել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Վահե Գասպարյանը: Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Հովհաննիսյանը գրավել է երկրորդ, իսկ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Օլգա Գասպարյանը՝ 3-րդ մրցանակային տեղը: Շարադրությունների մրցույթի հաղթողները խրախուսվեցին պատվոգրերով եւ պարգեւներով: Լավագույն մասնակցության համար պատվոգրերի արժանացան նաեւ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարիետա Մելիքյանը եւ Ճամբարակի ավագ դպրոցի ուսուցչուհի Հրածին Հարությունյանը:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More