ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 7 июня 2011 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ


Հունիսի 5-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի  հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Վլադիմիր Մովսիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Գավառի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը` ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի գլխավորությամբ եւ  տարբեր ֆակուլտետների ուսանողներ:


Հանդիպմանը Վլ. Մովսիսյանը խորությամբ եւ բազմակողմանիորեն ներկայացրեց Սեւանա լճի առջեւ ծառացած խնդիրները: ՙՍեւանը մեր ազգային հարստությունն է, այն տասնամյակներ շարունակ որդիաբար կատարել է իր պարտքըժամանակն է այդ պարտքը փոխհատուցելու` լուծելով Սեւանի հիմնախնդիրները՚,- նշեց Սեւանա լճի  հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը:
Ըստ Վլ. Մովսիսյանի` նախատեսված է տարեցտարի բարձրացնել Սեւանի մակարդակը: Վերջին տարիներին ակնհայտ է լճի մակարդակի բարձրացումը, եւ լճի մակարդակի  բարձրացման 2011 թվականի ցուցանիշը այսօր արդեն համապատասխանում է 2013 թվականի համար նախատեսված նիշին:
 Բաց դասի ավարտին Վլադիմիր Մովսիսյանը պատասխանեց ուսանողներին եւ դասախոսներին հետաքրքրող հարցերին: Կարեւորվեց Սեւանա լճի բնապահպանական, սոցիալ-տնտեսական, ռեկրեացիոն նշանակությունը, ջրային պաշարների խելամիտ եւ խնայողաբար օգտագործման, լճի բնապահպանական հավասարակշռության ապահովման, ափամերձ տարածքների մաքրության պահպանման անհրաժեշտությունը: Հանդիպումը ամփոփեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը` Վլադիմիր Մովսիսյանին հղելով երախտիքի խոսքեր` ուսանելի  եւ բովանդակալից  հանդիպման համար:
 ԳՊՀ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More