Տիեզերքի տարում իրականացվող միջոցառումներից անմասն չմնաց նաեւ Դդմաշենի միջնակարգ դպրոցը:
ՙՏեսնում եմ Երկիրը…՚ խորագրով միջոցառումը կազմակերպել էր աշխարհագրության ուսուցչուհի Լ. Ներսիսյանը` XI դասարանցիների մասնակցությամբ: Այն նվիրված էր Յուրի Գագարինի` դեպի Տիեզերք մարդու առաջին թռիչքի 50 ամյակին: Այն նվիրված էր մի մարդու, ով դեռ իր կենդանության օրոք դարձավ լեգենդ` իրականացնելով դեպի աստղերը թռչելու մարդկանց դարավոր երազանքը:
Ամբողջ միջոցառումը ուղեկցվեց սահիկաշնորհային ցուցադրումով:
Աշակերտները ներկայացրին Յուրի Գագարինի կարճատեւ, բայց հարուստ կենսագրության ուշագրավ էջերը: Նրանք անդրադարձան նաեւ տիեզերագնաց դառնալու բարդ եւ դժվարին ուղուն: Ցուցադրվեցին նախապատրաստական մարզումները, տիեզերանավի կառուցվածքը, Գագարինի թռիչքը եւ վայրէջքի վայրը ներկայացնող դրվագներ:
Սահիկաշնորհում ընդգրկված էին նաեւ Գագարինի անունը կրող բնակավայրերի, փողոցների, պողոտաների, զբոսայգիների, ծառուղիների տեսարաններ, Գագարինի հիշատակը հավերժացնող բազմաթիվ հուշարձաններ եւ տարբեր խորհրդանիշներ:
Հնչեցին Գագարինին նվիրված երգեր:
Աշակերտները հեռացան ավելին իմանալու ձգտումով եւ այն գիտակցությամբ, որ ՙՏիեզերքի հերոս՚ դառնում են մեծ կամքի, հաստատակամության եւ երազանքին հավատարիմ մնալու շնորհիվ:
Միջոցառումը տիեզերագնացության յուրօրինակ դաս էր: Յու. Գագարինի թողած հետքը հավերժ կմնա թե՜ Երկրի վրա, եւ թե՜ Տիեզերքում: Նա իզուր չի ապրել իր կյանքի 34 գարունը:
0 comments:
Отправить комментарий