<<Օրիենտալ>> Համահայկական ֆեդերացիայի Հայաստանի հավաքականի՝ Գավառի տարածաշրջանից ընդգրկված մարզիկներ սեպտեմբերի 12-18-ը մասնակցել են Անապայում կայացած մարտարվեստների սեյֆֆադ ոճի միջազգային խաղերին: Մրցումների արդյունքում մեր պատանի մարզիկները իրենց տարիքային եւ քաշային կարգերում գրավել են 2-ական 2-րդ եւ 2-ական 3-րդ մրցանակային տեղերը` արժանանալով պատվոգրերի եւ խրախուսական պարգեւների: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ընդունեց եւ շնորհավորեց Գավառի տարածաշրջանից ընդգրկված մարզիկներին` հայտնելով մարզի ղեկավարության պատրաստակամությունը աջակցելու մարզիկներին հետագա մրցումների ընթացքում:
Խմբի մարզիչ Դերենիկ Հակոբյանը Նվեր Պողոսյանին փոխանցեց աշխարհի մարտարվեստի ֆեդերացիայի նախագահի շնորհակալագիրը, որը մարզպետին տրվել էր մարզիկներին աջակցելու նպատակով: Ի նշանավորումն երախտագիտության մարզիչը մարզպետին նվիրեց հավաքականի գավաթը:
0 comments:
Отправить комментарий