2011 թվականը Ակունք համայնքի համար նշանակալի է շինարարական աշխատանքներ իրականացնելու առումով: Համայնքում հիմանորոգվում են մշակույթի տունը, մանկապարտեզի շենքը եւ 600 մետր երկարությամբ 3-րդ կարգի ջրանցքը:
Ինչպես տեղեկացրեց Ակունքի համայնքապետ Արծրուն Ղարիբյանը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է մշակույթի տունը, որի արժեքը կազմում է 33 միլիոն 775 հազար դրամ: Աշխատանքներն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում փոխվում է տանիքը, որի աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, իսկ երկրորդ փուլում ներքին հիմնանորոգման է ենթարկվելու մեկ մասնաշենքն ամբողջությամբ: Այս փուլում նախատեսվում է ֆինանասվորումն ավելանացնել 20 միլիոն դրամով: Կապալառու կազմակերպությունը Մարտունու ՙՆորոգշին՚ ՍՊԸ-ն է, սակայն աշխատանքներում ներգրավված են նաեւ գյուղի բնակիչներ:
<<Հազարամյակի մարտահրավերներ>> ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է 600 մետր երկարությամբ 3-րդ կարգի ջրանցքը: Ընդհանուր ներդրումը կազմում է 62 միլիոն դրամ, իսկ աշխատանքներն իրականացնում է <<Եվրոպաշին>> ՍՊԸ-ն: Այս ծրագրի իրականացման համար Ակունքի գյուղապետարանը ներդրել է 3 միլիոն դրամ: Ջրանցքի հիմնանորոգմամբ ոռոգելի է դառնալու 100 հեկտար հողատարածք, որը կազմում է ընդհանուր տնամերձ հողամասերի մեկ երրորդ մասը: Աշխատանքներն սկսվել են հունիս ամսին եւ ավարտվելու են մինչեւ սեպտեմբերի առաջին օրերը: Աշխատանքներում ներգրավվել է նաեւ համայնքի չորս բնակիչ:
<<Մանկական կրթական ծրագրերի կենտրոնի>> 9 միլիոն 702 հազար դրամի ֆինանսավորմամբ եւ համայնքապետարանի 2 միլիոն դրամի ներդրմամբ հիմնանորոգվում է գյուղի մանակապարտեզի շենքը: Կապալառու կազմակերպությունը <<ԲՆՎ>> ՍՊԸ-ն է: Հիմնանորոգումն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվում է տանիքը, որը կավարտվի սեպտեմբերի առաջին տասնօրյակում, իսկ երկրորդ փուլն իրականացվելու է <<Վորլդ Վիժն>> ՀԿ-ի միջոցներով՝ 27 միլիոն դրամի ներդրմամբ: Գյուղում դեռ ընթացքի մեջ է հացահատիկի եւ խոտի բերքահավաքը: Ակունքի տնտեսություններում կկուտակվի մոտ 3600 տոննա անասնակեր, կհավաքվի մոտ 600 տոննա հացահատիկ:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий