Սուրբ Սարգսի տոնը Գավառ քաղաքում այսօր նշվեց յուրովի:
Սուրս Սարգսի տոնին ընդառաջ` կեսօրին Գավառ քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում շրջում էր սպիտակ ձիավոր` կարմիր թիկնոցով ու սաղավարտով եւ անցորդ երիտասարդներին
աղի բլիթներ բաժանում:
աղի բլիթները |
Գաղափարի հեղինակը Գեղարքունյաց թեմի երիտասարդներն էին, ովքեր պատվիրել էին 300 աղի բլիթ: Ֆինանսական աջակցությունը ապահովել էր Գեղարքունյաց թեմը:
Ինչպես տեղեկացանք Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից` աղի բլիթները գտել էին իրենց հասցեատերերին շատ կարճ ժամանակում` բավարարելով երիտասարդների քիչ մասին:
Երիտասարդաց թեմի անդամ Աննա Վարդանյանը նշեց, որ գաղափարը կյանքի կոչելիս իրենց չէին պատկերացրել, որ Սուրբ Սարգսից աղի բլիթներ ստանալ ցանկացողների թիվն այդքան մեծ կլինի:
Եկեցեղու թեմից տեղեկացանք նաեւ, որ վաղը կտրվի երիտասարդների օրհնության կարգ:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий