
Ինչպես տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը, ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ֆինանսավորմամբ: Ուրբան հիմնադրամը տեղական գործընկեր է ընտրել «Սեւան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությանը:
Ծրագրի բուն նպատակն էր հանրությանը իրազեկել, որ մաքուր քաղաք, մաքուր լճափ ունենալու համար նախատեսված են պլաստիկ շշերի համար աղբամաններ եւ անհրաժեշտ է ընդհանուր աղբից տարանջատել պլաստիկ շշերը: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են բաց դասեր, համերգային ծրագիր, շաբաթօրյակներ, որոնց ընթացքում շոշափվել են եւ բնապահպանական խնդիրներ, եւ աղբի տեսակավորման հետ կապված մի շարք հարցեր:

Արմինե Ղուկասյան
0 comments:
Отправить комментарий