ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 31 января 2012 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԱՃՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Գառնիկ և Անի
լուսանկարը Ֆելիքս Ղազարյանի
Գեղարքունիքում գրանցված ամուսնությունների թիվն աճում է: Ինչպես  տեղեկացրեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններում 2011 թվականին գրանցվել է 1348 ամուսնություն, որը նախորդ տարվա  համեմատ աճել է 78-ով: Իսկ 2010 թվականին գրանցված ամուսնությունների թիվը 2009-ի համեմատ աճել էր 82-ով:
Գեղարքունիքի մարզում ամուսնությունների աճին  զուգահեռ 2011 թվականին նվազել է  ամուսնալուծությունների թիվը: 2010 թվականին գրանցվել է 109 ամուսնալուծություն` նախորդ տարվա 130-ի դիմաց: 
 Մարզում ամուսնացողների միջին տարիքը աղջիկների մոտ 20-22 է, իսկ տղաների մոտ` 23-24:
 Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի տվյալներով 2011 թվականին մարզում գրանցվել է 324 պսակադրություն` 2010 թվականի 218-ի դիմաց: 
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More