ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 7 февраля 2012 г.

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՍԵՎԱՆԻ ԳԱԼԻՔ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ


 Սեւանի թիվ 4 ՙԳալիք՚ մանկապարտեզի շենքը շահագործման է հանձնվել 1970-ական թվականներին, սակայն հիմնանորոգման առաջին քայլերն այստեղ արվել են միայն 2006 թվականից, երբ Սեւանի քաղաքապետարանի եւ ՙՓրկեցեք երեխաներին՚ կազմակերպության համագործակցության արդյունքում հիմնանորոգվել են շենքի տանիքը եւ անցկացվել է ջեռուցման համակարգ: Սակայն մանկապարտեզի ամբողջական հիմնանորոգման համար բեկումնային է համարվում 2012 թվականի սկիզբը: Սոցներդրումների Հիմնադրամի եւ Սեւանի քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ  արդեն գործողության մեջ է մտել մանկապարտեզի հիմնանորոգման  նոր ծրագիրը: Հայաստանի Սոցներդրումների հիմնադրամը ներդրել է 68 միլիոն դրամ, Սեւանի քաղաքապետարանը` 3 միլիոն 400 հազար դրամ:
Հաստատված ծրագրով նախատեսվում է վերանորոգել խոհանոցային բլոկը, լվացքատունը, աշխատակիցների համար 1 եւ մանկական 4 սանհանգույցները, ննջարանները, միջանցքի վերջում գտնվող երկու պահեստային սենյակները: Շենքի ողջ մակերեսով կկատարվեն հատակների հավասարեցում, երեսապատում, գոյություն ունեցող փոսորակների լցում: Այն սենյակներում, որտեղ ամբողջական վերանորոգում չի իրականացվելու, նախատեսվում է քսահարթում եւ ներկում: Փոխարինվելու են պատուհաններն ու դռները: Նախատեսված է մուտքերի հարթակների մասամբ վերականգնում, մի մասն էլ` փոխարինում նորերով, նաև տանիքի կողային ճակատների թիթեղապատում: Իրականացվելու են նաեւ բարեկարգման աշխատանքներ, մասնավորապես` շենքի շուրջ մայթի ասֆալտապատում, բետոնե եզրաքարերի տեղադրում:
Փետրվարի 1-ից մանկապարտեզում արդեն սկսվել եւ ընթանում են հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական և մասնագիտական որակավորում չպահանջող բանվորական աշխատանքները կկատարվեն տեղացիների ուժերով, ինչը ժամանակավոր աշխատատեղեր ունենալու եւս մեկ հնարավորություն է: 
Սեւանի քաղաքապետարանի մամլո քարտուղար Արմինե Ղուկասյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More