Մարտունի քաղաքի 2011 թվականի լավագույն մարզիչ հարցման արդյունքներով ճանաչվել է բռնցքամարտի մարզիչ Գեւորգ Սարգսյանը:
Ստորեւ ներկայացնում ենք մեր ճեպազրույցը Գեւորգ Սարգսյանի հետ:
-Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք նախորդ տարում:
-2011 թվականին մեր խմբակի սաներն ունեցան աննախադեպ ձեռքբերումներ եւ հաղթանակներ. ապրիլ ամսին Վանաձորում կայացած ՀՀ առաջնությունում Արսեն Զախարյանը նվաճեց առաջինին մրցանակ, ՀՀ բռնցքամարտի աղջիկների առաջնությունում հուլիսին առաջին անգամ Գեղարքունիքի մարզից մասնակցած Մանուշակ Դավուդյանը նվաճեց երկրորդ մրցանակ, Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում Ա. Եղոյանը նվաճեց առաջին մրցանակ, Ա. Սաֆարյանը` երկրորդ մրցանակ, Գ. Ներսիսյանը` երրորդ մրցանակ: Հանրապետական մրցաշարերում 55 մարզիկ գրավել են առաջին տեղը, իսկ մարզի առաջնություններում տարբեր տարիքային խմբերում ունեցել ենք 15 առաջին մրցանակակիրներ:
-Ինչ մրցաշարեր եք նախաձեռնել:
-2011 թ-ին իմ եւ Գագիկ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել եւ անցկացվել են 3 հանրապետական կարգի բաց առաջնություններ` նվիրված հայոց բանակի ստեղծման 19-ամյակին, ՀՀ անկախության 20-ամյակին եւ Մարտունու մարզադպրոցի բաց առաջնությանը:
-Ինչ մրցաշարեր եք նախաձեռնել:
-2011 թ-ին իմ եւ Գագիկ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել եւ անցկացվել են 3 հանրապետական կարգի բաց առաջնություններ` նվիրված հայոց բանակի ստեղծման 19-ամյակին, ՀՀ անկախության 20-ամյակին եւ Մարտունու մարզադպրոցի բաց առաջնությանը:
-Տարվա լավագույն մարզչի կոչումը ինչ տվեց ձեզ:
-Շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետարանին եւ Մարտունու քաղաքապետարանին` ինձ այդ պատվավոր կոչումներին արժանացնելու եւ իմ մասնագիտական ձեռքբերումները ըստ արժանվույն գնահատելու համար: Սա ինձ ավելի կպարտավորեցնի, որպեսզի ես ավելի մեծ ջանքերով անցկացնեմ մարզումները եւ աշխատանքային ավելի մեծ հաջողություններ ունենամ:
Նազելի Իսպիրյան
0 comments:
Отправить комментарий