ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 29 мая 2011 г.

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԶԵՓԵԼԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ


Մայիսի 28-ին Գավառի մանկատուն էին այցելել գերմանական <<Զեփելին>> կազմակերպության ներկայացուցիչները` կազմակերպության երեւանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Հայկո Անդրեաս Կրայսելի գլխավորությամբ:
 <<Զեփելինի>> գրասենյակի եւ կադրերի ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը <<Գեղամա աշխարհի>>թղթակցին հայտնեց այցելության նպատակների մասին: Ըստ Է. Հովհաննիսյանի` իրենց կազմակերպությունը իրականացնում է տարաբնույթ ձեռնարկներ, միաժամանակ կատարելով ներդրումներ այն ոլորտներում, որտեղ իրենց օգնության կարիքը կա:
Այս անգամ հերթը Գավառի մանկատանն էր, որտեղ էլ <<Զեփելինը>> իրագործել է երկփուլանոց ծրագիր: Ծրագրի մի մասով Գավառի մանկատանը կառուցվել է առանձին լոգարան` 8 առանձին լողախցիկներով: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մանկատան այգում տեղադրվել են նոր կառուսելներ, եւ ամբողջությամբ մշակվել է այգու տարածքի գազոնային ծածկույթը:

<<Զեփելինը>> կազմակերպության ներկայացուցիչները ոչ միայն շրջեցին այգում` արձանագրելով իրենց բարեգործության արդյունքները, այլեւ ծառատունկ իրականացրին:
Այնուհետեւ հյուրերը մանկատան աշխատակազմի եւ տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ շրջեցին մանկատան մասնաշենքերում, եղան ննջասենյակներում, ճաշարանում, խաղասենյակներում, արհեստանոցներում եւ նորակառույց լողասենյակում:
 Այնուհետեւ մանկատան սաները օրվա հյուրերի համար հանդես եկան գեղեցիկ միջոցառմամբ` ներկայացնելով երգ ու պար, ասմունք եւ բեմադրություն:
 <<Զեփելինի>>  Հայաստանի գրասենյակի տնօրեն  Հայկո Անդրեաս Կրայսելը տեղեկացրեց, որ գերմանական կազմակերպությունը ստեղծել է 1909 թ., Գերմանիայում` հիմնադրելով դիրիժաբլների առաջին գործարանը: Կազմակերպությունը մինչ օրս շարունակում է իր գործունեությունը` արտադրելով տարատեսակ տեխնիկա: Արտադրությանը զուգահեռ ընկերությունը կատարում է ներդրումներ տարբեր ոլորտներում: Ըստ Հայկո Անդրեաս Կրայսելի` կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է 2005 թվականին:
 Միջոցառման ավարտին գերմանական կազմակերպության ներկայացուցիչները մանկատան  բոլոր սաներին հանձնեցին նվերներ: Բարեգործները մանուկների համար բերել էին նաեւ տորթ, թութակներ եւ  խամյակներ` մանուկների մեջ սերն ու հոգատարությունը խորացնելու նպատակով:  
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More