ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 января 2012 г.

ՏԱՔ ՁՄԵՌ ԾՐԱԳՐԻՆ ՄԻԱՑԱՎ ՆԱԵՎ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ


ՙՀայկական Կարիտաս՚ բարեսիրական ընկերությունը ՙՏնային խնամք միայնակ տարեցներին՚ ծրագրի շրջանակներում շուրջ երեք տարի իրականացնում է ՙՏաք ձմեռ՚ ծրագիրը:
  ԿՀաշվետվության եւ համագործակցության նպատակով այսօր Գավառում հրավիրվել էր մամլո ասուլիս, որին մասնակցում էին ՙՀայկական Կարիտասի՚ գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը, ՙՏնային խնամք միայնակ ծերերին՚, ՙՏաք ձմեռ՚ ծրագրերի ղեկավար Ֆլորա Սարգսյանը եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 Գավառ քաղաքի 60 միայնակ տարեցներ ընդգրկվել են ՙՏնային խնամք՚ ծրագրում, որը նպատակ ունի նպաստել ծերերի կենսակերպի որակի բարձրացմանը` ապահովելով նրանց ճկուն, հետեւողական, կարեկից եւ անհատական խնամքը:
 Ինչպես լրագրողներին ներկայացրեցին ծրագրի ղեկավարները` բարեգործական ձեռնարկը նպաստում է տարեցների առողջության պահպանմանը` հոգալով նրանց բնակարանների ջեռուցման խնդիրը: Ծրագրի շահառուների թիվը Գավառում 60-ն է: Կազմակերպությունը ՙՏաք ձմեռ՚ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շահառուի գազի, էլեկտրաէներգիայի հաշվեհամարին փոխանցում է 37 հազար դրամ: Այս տարվա ծրագրով ծրագրի ղեկավարության կողմից նամակ է ուղարկվել Գավառի քաղաքապետարան` յուրաքանչյուր շահառուին հազարական դրամով աջակցելու համար: Գավառի քաղաքապետարանի իրավատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Զոլյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Գավառի քաղաքապետարանը պատրաստ է աջակցել ծրագրին եւ տրամադրելու է 60 հազար դրամ:
 Ծրագրի ղեկավարները հայտնեցին, որ ՙՏաք ձմեռ՚ եւ ՙՏնային խնամք՚ ծրագրից օգտվում են Գավառ, Գյումրի, Վանաձոր եւ Տաշիր քաղաքները. ընդհանուր հաշվով ծրագրից օգտվում է 560 միայնակ եւ հաշմանդամ տարեց:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More