ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 30 мая 2011 г.

ԱՆԴԵՄ ԿԻՆԸ


(Ժողովրդական)
 Մի անգամ մարդը եւ կինը դաշտում միասին աշխատում էին: Մեկ էլ մոտակա բլրի հետեւից պարզ ու հնչեղ լսվեց ՙկուկու՚, ՙկուկու՚, այնուհետեւ՝ ՙպուպու՚, ՙպուպու՚…
 -Այ մարդ, հլա մի գնամ, տեսնեմ՝ էդ անտեր թռչունը կուկու է, թե՞ պուպու, որ էդպես երկու ձենով է կանչում, -ասաց կինը եւ փեշերը թափ տալով արագ-արագ վազեց բլրի հետեւը:  Գնաց եւ ուշացավ… Ամուսինը երկար սպասեց, բայց կինը չկար ու չկար: Ստիպված ինքն էլ գնաց եւ ինչ տեսնի` իր կինը մի ուրիշի գրկում է: Սաստիկ զայրացավ նրա վրա, հասավ եւ բռնեց օտար տղամարդու կոկորդը.
 -էդպես, խեղդիր դրան, ես դրա արեւը թաղեմ, կուկու-պուպու կկանչա, մարդու կխափա,- ամուսնուն հորդորեց կինը… 
 Բայց այնպես եղավ, որ այս անգամ այդ ուրիշը բռնեց ամուսնու  կոկորդը.
 -Խեղդիր դրան, տեղն է, էդ անխիղճը կուզա, օր էս դաշտ ու չոլի կուկուն ու պուպոուն էլ կդրա, - այս անգամ սիրեկանին հորդորեց կինը…


ԷՇԸ ԿՈՐՑՐԱԾ ԿԻՆԸ
(Ժողովրդական)
 Մի մարդ դաշտում աշխատում էր, երբ մի անծանոթ կին մոտեցավ ու հարցրեց.
 -Ախպեր ջան, էստեղ հո էշ չես տեսել, իմ էշն է կորել:
 -Չէ, քույրիկ ջան, առավոտվանից ես էստեղ աշխատում եմ ու աչքս չի առել…
 Կինը գլխահակ, սուսուփուս հեռացավ:
 Բավական ժամանակ էր անցել, երբ նույն կինը վերադարձավ ու նույն հարցը տվեց.
-Ախպեր ջան, իմ էշը էստեղ արածում էր, հո չես տեսել.
-Չէ, որ տեսած լինեի, էն է կասեի, էլի…
Կինը բերանը չպպացրեց ու շվար-շվար հեռացավ:
…Օրավարտին նույն կինը նորից վերադարձավ ու հարցրեց.
-Ախպեր ջան, ո՞նց չես տեսել, որ իմ էշը էստեղ արածում էր:
 Տղամարդը կանգնեց, հանեց գլխարկը եւ խոնարհվելով ասաց.
-Քուր ջան, հլա մի լավ նայի, կարո՞ղ է, որ ես հենց քո կորած էշն եմ…
գրի առավ 
 Խորեն Կարապետյանը

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More