ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ


 Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդի օրհնությամբ եւ տնօրինությամբ Ծաղկազարդի տոնը սահմանվել է մանուկների օրհնության օր: Ծաղկազարդի օրը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ծաղկազարդին ընդառաջ նախաձեռնել էր ՙԾաղկազարդը տոնում են մանուկները՚ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Գավառի թիվ 3, 4, 5, 7, 8  մանկապարտեզներում կազմակերպվեցին տոնական միջոցառումներ:

 Միջոցառումներին ներկա էին Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը, մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, ծնողներ, ովքեր եկել էին երեխաների հետ մեկտեղ նշելու Ծաղկազարդի տոնը:
 Բոլոր մանկապարտեզները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել Ծաղկազարդի տոնին, դահլիճները ձեւավորված էին տոնին համահունչ` թարմ ծաղիկներով, ծառերի ճյուղերով, տոնական սեղաններով: Սեղանների վրա հպարտորեն իր տեղն էր գրավել Աստվածաշունչը, իսկ ուտեստների շարքում` օրվա խորհուրդը կրող ՙՀատիկ՚ քաղցրավենիքը:
 Փոքրիկները հյուրերին ներկայացրեցին Ծաղկազարդի խորհուրդը` Տեր Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:
Միջոցառման ավարտին Տեր Գնել քահանա Մարտիրոսյանն օրհնեց երեխաներին:
Նոնա Խաչիկյան
  Գավառի քաղաքապետարանի մամլո քարտուղար

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More