ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 23 августа 2011 г.

ՄԱՐԴԱՀԱՄԱՀԱՄԱՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔՆ Է


 ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ հոկտեմբերի 12-ից մինչեւ 22-ը մեր երկրում տեղի է ունենալու հերթական մարդահամարը: Մարդահամարի կարեւորագույն հատկանիշներից մեկը տեղեկությունների հավաքագրման միաժամանակությունն է: Բնակչությունը հաշվեգրվում է հնարավորության սահմաններում, միեւնույն հստակ սահմանված պահի դրությամբ, որը կոչվում է հաշվառման /կրիտիկական/ պահ: ՀՀ 2011թ. մարդահամարի համար այն սահմանվել է մարդահամարի առաջին օրվա՝ հոկտեմբերի 11-ի լույս 12-ի կեսգիշերը՝ 00 ժամը: ՙՄարդահամարի մասին՚ ՀՀ օրենեքի համաձայն՝ մարդահամարի նախապատրաստման, անցկացման եւ նյութերի մշակման աշխատանքների պատասխանատուն վիճակագրության պետական լիազորված մարմինն է: Միաժամանակ ՀՀ օրենքի 13 հոդվածով պատասխանատվություն է դրվում մարդահամարի ժամանակ հավաքագրված անհատական տեղեկատվության գաղտնիության պահպանման համար: Նախապատրաստական փուլի հիմնական աշխատանքներից մեկը քաղաքներում եւ խոշոր գյուղերում տների, գյուղական վայրերում գյուղական բնակավայրերի եւ դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմումն է, որը ավարտման փուլում է: Հաջորդ փուլում մարդահամարի անցկացման կազմակերպական պլանի համապատասխան մարդահամարային շրջանացումն է՝ տարածքի բաժանումն է մարդահամարային, հրահրահանգչական եւ հաշվային տեղամասերի սխեմատիկ հատակագծերի հիման վրա: Այնուհետեւ մարդահամարային կադրերի հավաքագրումն է, ուսուցումն է, գիտելիքների ստուգումն է եւ զանգվածային-բացատրական աշխատանքների ծավալումը:
 Յուրաքանչյուր օր տեղամասից տարածքային բաժին են ստացվում շատ հաղորդագրություններ մարդահամարի ընթացքի մասին: Մարդահամարի անցկացման հաջորդ փուլում հաշվարարները շրջագայում են իրենց հաշվային տեղամասի յուրաքանչյուր տուն, բնակարան եւ բնակչության վերաբերյալ բոլոր տեղեկությունները լրացնում են մարդահամարի հարցաթերթում: Հարցաթերթի մեջ ներառված են բնակչության թվի, կազմի, սեռի, տարիքի, ամուսնական վիճակի, կրթական մակարդակի, ծննդավայրի, քաղաքացիության, երկրի, ազգության, լեզուների տիրապետման, գոյության միջոցների աղբյուրների, երեխաների ծննդաբերության, հիմնական աշխատատեղի, զբաղմունքի, տնային տնտեսության բնակության պայմանների հետ կապված հարցեր: Նշված տվյալները անհրաժեշտ են մեր պետության սոցիալ-տնտեսական ծրագրերի կատարման վերլուծության համար:
 Մարդահամարից մինչեւ հաջորդ մարդահամարն ընկած ժամանակահատվածում բնակչության մասին տվյալների աղբյուր են հանդիսանում բնակչության բնական շարժի /ծնունդներ, մահացություն, ամուսնություն, ամուսնալուծություն/ եւ նրա միգրացիայի ընթացիկ հաշվառումը, ինչպես նաեւ տարբեր ընտրանքային հետազոտությունները: Սակայն այս աղբյուրները չեն կարող փոխարինել պարբերաբար անցկացվող մարդահամարներին, որոնց ժամանակ, առանց բացառության, բոլոր բնակիչները միեւնույն պահին են հաշվառում, եւ արդյունքում ստացվում են ավելի ճշգրիտ տեղեկատվություն երկրի ամեն մի բնակավայրի բնակչության վերաբերյալ: Օգտագործելով մարդահամարի եւ բնակչության բնական շարժի ու միգրացիայի ընթացիկ հաշվառման տվյալներ՝ պետական վիճակագության մարմիններն ամեն տարի կատարում են բնակչության թվաքանակի հաշվարկներ:
 Հաշվարկվում են նաեւ բնակչության կազմը՝ ըստ որոշ հիմնական ցուցանիշների /սեռի, տարիքի, զբաղվածության եւ այլն/: Սակայն մարդահամարից որոշ ժամանակ անց հաշվարկային եղանակով ստացված բնակչության կազմի ցուցանիշները ճշտման կարիք են զգում: Դրա անհրաժեշտությունը գլխավորապես կապված է երկրի տարածքով մեկ բնակչության տեղաշարժման հետ, որովհետեւ միգրացիայի ընթացիկ հաշվառումը շատ ավելի բարդ է, քան բնակչության բնական շարժի ընթացիկ հաշվառումը:
Մարդահամարի հաջող կազմակերպման ու անցկացման գործում պետական վիճակագրական մարմիններին անհրաժեշտ օգնություն են ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմինները:
Մարդահամարի նպատակը ոչ միայն ըստ վարչատարածքային բաժանման բնակչության կազմի ու թվաքանակի պարզումն է, այլ մարդահամարային ամփոփ ցուցանիշների օգնությամբ հասարակությանն ավելի որակյալ որոշումներ կայացնելուն օժանդակելն է, մեր զարգացումների պատկերների ուղղությամբ կանխատեսումների հստակեցումը:
  ՙՄարդահամարի մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է© ՙՄարդահամարը կրում է պարտադիր բնույթ, եւ հարցվողները պարտավոր են ճշգրիտ եւ սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին՚: Միաժամանակ օրենքը սահմանել է, որ մարդահամարի վերջնական արդյունքները կարող են օգտագործվել եւ հրապարակվել միայն ամփոփված եւ խմբավորված տեսքով:
Անհատական տվյալները հրապարակման ենթակա չեն: Յուրաքանչյուրիս պարտքն է իր ակտիվ մասնակցությամբ, ճշգրիտ եւ սպառիչ պատասխաններով նպաստել մարդահամարի հաջող անցկացմանը:
  Ա. Եղիազարյան
 ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզիային
 գործակալության տարածքային բաժնի
գլխավոր մասնագետ

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More