ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 23 августа 2011 г.

ՍԱՐՈՒԽԱՆԻ ԹԻՎ 2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ԴԱՐՁԱՎ 55 ՏԱՐԵԿԱՆ


Հիշատակության են արժանի ավագ սերնդի մանկավարժներ Կարո Մանուկյանը, Բալաբեկ Վարդանյանը, Զիլիմ Պողոսյանը, Արաքսյա Օհանյանը, Ռոզա Բադալյանը, Մուշեղ Աբրահամյանը, Հայաստան Գեւորգյանը, Բախշիկ Գսպոյանը, Մաթեւոս Ենգիբարյանը,  եւ ուրիշներ, որոնցից շատերը իրենց անբասիր աշխատանքի համար արժանացել են ՙԺողկրթության գերազանցիկ՚ կրծքանշանի:
 Քայլ առ քայլ դրվում էին այն հիմքերն ու ավանդույթները, որոնցով կոլեկտիվը հետագայում պետք է քայլեր տարածաշրջանի առաջավոր դպրոցների շարքերում: 
1973 թ. Հայկ Օհանյանը ստանձնել է դպրոցի տնօրենի  պարտականությունը: 
1974 թ. կառուցվում է դպրոցի երրորդ հարկը, որով ընդլայնվում է դպրոցի հնարավորությունները եւս 120 աշակերտական տեղով: Կահավորվում են դպրոցի քիմիայի, ֆիզիկայի, սպասարկման կաբինետները, արհեստանոցը, ֆիզկուլտուրայի դահլիճը, կառուցվում է նոր կաթսայատուն, եւ դպրոցը համալրվում է լրացուցիչ 12 դասասենյակներով: 1976 թ. տնօրինության եւ ծնողների նախաձեռնությամբ դպրոցը վերածվում է միջնակարգի: 1977-1978 ուսումնական տարում դպրոցն ունեցավ միջնակարգ կրթությամբ իր առաջին շրջանավարտները` թվով 59 աշակերտ: Այդ նույն ժամանակ աշակերտների ընդհանուր թիվը հասնում է 591-ի, ուսուցիչների թիվը` 39-ի, դասարանների թիվը` 21-ի:
 Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավելի քան կեսդարյա տարեգրության ընթացքում այստեղ սովորել են շուրջ 3400 աշակերտ, միջնակարգ կրթություն են ստացել 1446 եւ ութնամյա (իննամյա) կրթություն` 2761 աշակերտ:
 Ուսումնադաստիարակչական աշխատանքների դրվածքի առումով դպրոցն ունեցել է որոշակի հաջողություններ, որոնց մասին բազմիցս արձագանքել է հանրապետական ու շրջանային մամուլը:
 Հիշատակության են արժանի վերջին շրջանի մանկավարժներից Վահան Աբրահամյանը, Արաքսյա Վարդանյանը, Վերա Բայուշինան, Վոլոդյա Հունանյանը, Վալերիա Գեւորգյանը, Սվետլանա Դանիելյանը,  Լուսիկ Արզումանյանը, Լիդա Հարությունյանը, Ավետիք Սաֆարյանը, Ազիզ Գրիգորյանը, Լյուբա Բադալյանը եւ ուրիշներ: Իրենց ավագ ընկերներից ետ չեն մնում երիտասարդ ուսուցիչները, որոնք վերջերս են համալրել դպրոցի մանկավարժական անձնակազմը: 2005-06 ուսումնական` 50-ամյա հոբելյանական տարում դպրոցն ուներ 20 դասարան` շուրջ 480 աշակերտներով, որոնց կրթության ու դաստիարակության հարցերով զբաղվել են 52 ուսուցիչներ: Նրանցից 20-ը ունեին բարձրագույն կրթություն:
 ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 10-ի թիվ 280-Ն որոշման համաձայն դպրոցը անվանակոչվեց Արցախյան հերոսամարտի մասնակից, դպրոցի նախկին սան Մանվել Սուրենի Խոստեղյանի անունով: 2005-2006 ուսումնական տարում  դպրոցն ավարտած 50 շրջանավարտներից 18-ը ընդունվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ: Թաղամասի դպրոցահասակ բոլոր երեխաները ընդգրկվել են ուսման մեջ:
2006-2007 ուսումնական տարում դպրոցի առաջին դասարան  էին ընդունվել 54 երեխաներ, որոնցից 18-ը ՙփոքրերի՚, իսկ 36-ը` ՙմեծերի՚ խմբերում: Պարապող դասվարներն անցել են վերապատրաստման դասընթացներով, առանձնացվել է կահավորված սենյակներ, համապատասխան գույք եւ այլ միջոցներ: Նոր  ուսումնական տարին կազմ ու պատրաստ դիմավորելու նպատակով կատարվեց բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ. ուսուցիչներից 24-ն անցան վերապատրաստաման դասընթացներով, դպրոցի շենքը ենթարկվել է հիմնանորոգման /կառուցվել է լոկալ կաթսայատուն, սանհանգույցներ, կատարվել են համաշինարարական աշխատանքներ, դռները, պատուհանները, հատակը եւ ծածկը փոխարինվել են նոր տեխնոլոգիական միջոցներով, ասֆալտապատվել է բակը/: Այս հարցում, ինչպես միշտ, կոլեկտիվին օգնության ձեռք մեկնեց դպրոցի նախկին սան, ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Ուրախությամբ պետք է նշել, որ վերանորոգման աշխատանքները կրեցին շարունակական բնույթ, որի համար կառավարությունը նախատեսեց շուրջ 180 միլիոն դրամ գումար:
 Այսօր  դպրոցի տնօրինությանը եւ  կոլեկտիվին մտահոգում է կրթության որակի բարձրացման, աշակերտակենտրոն դասերի վարման խնդիրները: Պայմանագիր է կնքվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնի հետ` տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կաբինետ ստեղծելու նպատակով, որի տեղադրման աշխատանքներն արդեն կատարված  են:
 Այս ուսումնական տարում դպրոցում պարապմունքները տարվում են նորոգված շենքում, որը հաճելի ու պարտավորեցնող հանգամանք է աճող սերնդի կրթության ու դաստիարակության գործը նոր կրթակարգի, նոր չափորոշիչների ոգով կազմակերպելու գործում: Դպրոցն իր հարմարակեցությամբ կարող է մրցել հանրապետության առաջնակարգ դպրոցների հետ: 2011թ. հունիսին դպրոցը նշեց իր 50-ամյա հոբելյանը, եւ մանկավարժական կոլեկտիվը իր արժանավայել գործերով դիմավորեց հիմնադրման տարելիցը:
  Դպրոցի հիմնադիր տնօրենը, ինչպես նշվեց,  եղել է Կարո Մանուկյանը: Նրա անվան է հետ են կապված դպրոցի պատմության 17 տարիները:
 Կարո Մանուկյանը ծնվել է 1913 թվականին: Հայրը` Իգնատիոսը, իսկական գյուղացու տիպար է եղել, խաղաղ ու բարեպաշտ բնավորությամբ եւ միշտ համերաշխ շրջապատի մարդկանց հետ: Մայրը եղել է Կատվալյան Փոփոլը: 1922 թ. աշնանը հայրը Կարապետին տանում է դպրոց եւ ներկայանում տնօրեն Վ. Հարությունյանին: Նա դպրոցում շատ լավ է սովորում: Երբ 1928-29 եւ 29-30 թթ. ուսումնական տարիներին դպրոցից դուրս մնացած երեխաների համար կազմակերպում է հասարակական կարգով գործող տարրական դպրոց ( I-IV դաս.)` 200-ից ավելի աշակերտներով, նրանց հետ պարապում էին 7-րդ դասարանի առաջադեմ աշակերտները, որոնց թվում էր Կարո Մանուկյանը: Նրա մանկավարժական աշխատանքը սկսվում է այստեղ: Այնուհետեւ Մանուկյանը դառնում է Լանջաղբյուր գյուղի դպրոցի, իսկ հետո՝ Կարմիգյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն: Վաստակաշատ մանկավարժը հասցրեց նաեւ կերտել ու հավերժացնել հարազատ գյուղի պատմությունը՝ ընթերցողի սեղանին դնելով ՙՍարուխան՚ գիրքը:
Դպրոցն  իր ծաղկման շրջանն է ապրել Հայկ Օհանյանի տնօրինության 34 տարիներին (1973 -2007թ.):
Հայկ Հեքիմի Օհանյանը ծնվել է Սարուխան գյուղում, ծառայողի ընտանիքում: 1958 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ` մեդալով: 1959թ. ընդունվել եւ 1964թ. բարձր առաջադիմությամբ ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը: Այնուհետեւ աշխատանքի է անցել Սարուխանի թիվ 1 դպրոցում որպես ուսուցիչ: Նա հեղինակ է 50-ից ավելի գիտամեթոդական եւ մանկավարժական բնույթի հոդվածների, ձեռնարկների:
 1995 թվականից համատեղությամբ աշխատում է Գավառի պետական համալսարանում՝ որպես մանկավարժության դասախոս: 2002 թվականից Մանկավարժական գիտությունների թեկնածու է: 2003 թվականից՝ դոցենտ: 2006 թվականին ճանաչվել է որպես Գեղարքունիքի մարզի ՙտարվա լավագույն տնօրեն՚` պարգեւատրվելով ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով եւ ՙՈսկե աստղ՚ հուշամեդալով:
Այսօր Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենն է Սվետլանա Ավետիքի Դանիելյանը: Նա 1973թ. ավարտել է Նորատուսի միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի Կամոյի թիվ 2 միջնակարգ դպրոցում, իսկ 1981 թվականից աշխատել է Էջմիածնի շրջանի Նորակերտի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի:
 1995թ. աշխատել է դպրոցում որպես դաստիարակության գծով տնօրենի տեղակալ, իսկ 2007թ. սեպտեմբերից՝ ընտրվել որպես տնօրեն:
 Մինչեւ 2007 թվականը տնօրենի տեղակալներ են եղել` Բալաբեկ Վարդանյանը, Վահան Աբրահամյանը եւ Լուսիկ Արզումանյանը:
Դպրոցը տվել է իրենց գործին նվիրված շրջանավարտներ, ովքեր իրենց նպաստն են բերում հայրենիքի շենացման գործում: Նրանք են` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Յուրա  Թաթարյանը, Սարուխանի բուժամբուլատորիայի տնօրեն Մելանյա  Գեւորգյանը, Գեղարքունիքի ԳԱՄԿ տնօրեն Վրեժ  Մելքոնյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության վարչության 5-րդ բաժնի վարիչ Կորյուն Հակոբյանը, ՀՀ Ոստիկանուրթյան մարզային վարչության պետ, միլիցիայի գնդապետ Մանվել Շահինյանը, Սարուխանի համայնքապետ Վանիկ  Գեւորգյանը, Գավառի տարածաշրջանի հարկային տեսչության պետի տեղակալ Սիմակ Խոստեղյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզի Ազգային վիճակագրական ծառայության պետ Հակոբ Բադալյանը: Դպրոցի շրջանավարտների այս ցուցակը կարելի է շարունակել, ովքեր այսօր պետական ու քաղաքական ծառայողներ են, բժիշկներ ու մանկավարժներ, ձեռներեցներ ու երեւելի դեմքեր: 
 2009-2010 ուսումնական տարին արգասաբեր էր դպրոցի համար: Դպրոցը ավարտել են 55 աշակերտներ, որոնցից շատերը ուսումը շարունակեցին Երեւանի եւ Գավառի բարձրագույն ուսումնական հաստատություններում: 2010-2011 ուսումնական տարում դպրոցը ունի 18 դասարան 370 աշակերտներով, որոնց կրթության ու դաստիարակության հարցերով զբաղվում են 42 մանկավարժներ:
 Նոր ուսումնական տարվա շեմին դպրոցում արվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները՝ ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսելու եւ ձեռքբերումների ակնկալիքով:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More