ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 23 августа 2011 г.

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ


Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքից բռնագաղթված եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում վերաբնակված Օսիպյանների գերդաստանը սպասումների մեջ էր: Սպասում էին երկվորյակ աղջիկների ծնվելուն: Բայց, մահվան վտանգ կախվեց մոր եւ երեխաների գլխին: Այդ օրհասական պահին ծննդկանին եւ երեխաներին փրկության ձեռք մեկնեց Վարդենիսի տարածաշրջանային Կլինիկական հիվանդանոցի տնօրեն Բագրատ Հայկի Ոսկանյանը, ով իր հմտությամբ ու սրտացավությամբ փրկեց եւ Քրիստինե Օսիպյանի եւ նրա փոքրիկ դստրիկների` Արմինեի եւ Նարինեի կյանքը, որոնց տանը, բոլորի հետ միասին, սպասում էին ավագ քույրերը:
 Օսիպյանները հայտնում են իրենց երախտագիտությունը եւ  շնորհակալությունը   բժիշկ Բագրատ Ոսկանյանին եւ ծննդաբերական բաժանմունքի ողջ անձնակազմին՝ ցուցաբերած բարեխիղճ ու սրտացավ աշխատանքի համար:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More