ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 23 августа 2011 г.

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԻԱՍԻՆ-2011 ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ


 Օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ <<Միասին-2011>> երիտասարդական շարժման եւ <<Արի տուն>> ծրագրի մասնակիցների ճամբար այցելեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահը ծանոթացավ ճամբարականների պայմաններին, առօրյային, զրուցեց շարժման ակտիվիստների հետ, ապա պատասխանեց երիտասարդների հարցերին:
 -Ղարաբաղյան խնդիրը ցավոտ է ե՜ւ Հայաստանի, ե՜ւ Ադրբեջանի համար,- ասաց  Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով երիտասարդներից մեկի Ղարաբաղյան խնդրին եւ դրա վերջնաժամկետին վերաբերող հարցին,- եթե հեշտ լիներ, ապա այդ խնդիրն արդեն լուծված կլիներ, այն բարդ խնդիր է, բարդ է, որովհետեւ խորն արմատներ ունի: Տասնյակ տարիների ընթացքում ադրբեջանցի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղն ադրբեջանական է, եւ հիմա Ադրբեջանի ղեկավարները շատ մեծ բարդության առջեւ են կանգնած: Նրանք երբեք չեն փորձել, ցավոք, հիմա էլ չեն փորձում իրենց ժողովրդի հետ լինել անկեղծ, պարզ խոսակցություն վարել եւ ասել, որ այս հողը հայկական հող է, այստեղ դարերով հայեր են ապրել: Վստահ եմ, որ դրա ժամանակը կգա, որքան էլ դժվար ու խնդրահարույց լինի, մենք պարտավոր ենք խնդրի խաղաղ լուծման համար բանալի գտնել: Ինչպե՞ս կարող եմ ես խնդրի լուծման որեւէ ժամկետ նշել, երբ խոսում եմ խաղաղ կարգավորման մասին: Ինչպե՞ս է հնարավոր խաղաղ կարգավորում, երբ ամեն օր Ադրբեջանի ղեկավարների շուրթերից հակահայկական բառեր են միայն հնչում, երբ ատելություն է քարոզվում: Մենք մի տեսակ դրան հարմարվել ու սովորել ենք, որովհետեւ դա առաջին, երկրորդ տարին չէ: Հիմա նույն ձայնասկավառակն է կրկնվում, ուղղակի մեկ-մեկ նոր ելեւէջներ են մեջտեղ գալիս:
 Դժվար թե երիտասարդները հիշեն, սակայն նրանց ծնողներն ու ավագ սերունդը կհիշի 1990-ական թվականների սկզբները, երբ Ադրբեջանի նախագահները՝  Մութալիբովը, Էլչիբեյը, նույն պատմությունն էին պատմում այն մասին, թե ինչքան հզոր է Ադրբեջանը, եւ ինչքան թույլ են Հայաստանն ու Ղարաբաղը, թե ինչքան շատ են ադրբեջանցիները, ինչքան քիչ՝ հայերը: Հիմա եւս նույն պատմությունն է՝ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ իրենք տնտեսապես հզոր են եւ այլն: Բայց ես եւ իմ հասակակիցները արդեն 20 տարի է՝ այս պատմությունը լսում ենք, եւ բոլորս էլ համոզվեցինք, թե ինչի կարող է բերել այս մեծախոսությունը: Ադրբեջանն ունեցել է ընդամենը մեկ նախագահ, որը շատ թե քիչ իրատեսական էր խոսում, մնացած բոլորը խոսում էին այսօրվա նման:  Ի՞նչ եղավ արդյունքը. ես վստահ եմ, որ ռազմական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ:
  Իմ խորին համոզմունքն է, որ իրոք պետք է գտնել խաղաղության բանալին:
 Մարդիկ, ովքեր զբաղեցնում են քաղաքական կարեւորագույն դիրքեր, կարեւոր պետական պաշտոններ, առաջինն իրենք պետք է կարողանան նայել մարդկանց աչքերին եւ ասել՝ լուծման տարբերակը սա է: Ես նայում եմ ձեզ եւ ասում եմ՝ իմ լուծման տարբերակը, իմ մտածածն այն է, որ դա լինի խաղաղ ճանապահով, պայմանով սակայն, որ Ղարաբաղը երբեք չլինի Ադրբեջանի ենթակայության տակ: Մենք դրան հասնելու ենք: Մեծ հաշվով, խնդիրը լուծված է:
 Ձեզնից ո՞վ է գնացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, եւ այնտեղ որեւէ մեկը կասկածե՞լ է, որ իրենք ինքնուրույն պետություն են: Վաղուց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է, ինքն է հիմա տնօրինում իր ճակատագիրը: Վաղ, թե ուշ, միեւնույնն է, Ղարաբաղի ճանաչման խնդիրը լուծվելու է, սակայն ինչքան շուտ, այնքան ավելի լավ ե՜ւ Ադրբեջանի, ե՜ւ Ղարաբաղի, ե՜ւ Հայաստանի համար: 
 Օգոստոսի 12-ին ՙՄիասին 2011՚ ճամբար այցելեց եւ ճամբարականների հետ հանդիպում ու զրույց ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More