ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 2 сентября 2011 г.

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի մեկին եղավ Ծաղկունքի եւ Ձորագյուղի դպրոցներում

Այսօր նոր ուսումնական տարին   կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյաի ուղեկցությամբ  դիմավորեցին Սեւանի տարածքի Ծաղկունքի Հովհաննես Թումանյանի անվան հանրակրթական դպրոցում:
 Դպրոցն ունի 129 աշակերտ, նրանցից 11-ը առաջին դասարանցիներ են: Այս ուսումնական տարում Ծաղկունքի դպրոցում ներդրվելու է <<Բաց դպրոց>> ծրագիրը: Նախաձեռնությունը պատկանում է <<Դար>> հիմնադրամին, որը ստեղծվել ու ֆինանսավորվում է  ծաղկունքցի բարերարներ Աղաջանյան եղբայրների ջանքերով: Աղաջանյանների ֆինանսական աջակցությամբ դպրոցը այսուհետ կծառայի նաեւ համայնքի բնակչությանը: Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցում ստեղծվող տարբեր  համալիր ծառայությունների շնորհիվ ամուր կապ ստեղծել համայնքի եւ համայնքի երիտասարդության միջեւ: Գիտելիքի օրվա կապակցությամբ իր շնորհավորական խոսքում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը նշեց. <<Ողջունելի ու օրինակելի է կրթօջախում նման ծառայություններ մատուցելը, եթե  համայնքում այս ծրագիրը արդարացնի մեր նպատակները, ապա նույնը կարելի է անել նաեւ մարզի մնացած դպրոցներում>>: 
 Ծաղկունքի դպրոցում կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում Արմեն Աշոտյանին պատիվ շնորհվեց   վկայականներ հանձնել 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ունեցած  12 աշակերտի:
  Արմեն Աշոտյանի ու Նվեր Պողոսյանի հաջորդ կանգառը եղավ Ձորագյուղի հիմական դպրոցը: Ձորագյուղի հիմնական դպրոցում սովորում են 487 աշակերտ: Արմեն Աշոտյանը այցելեց  առաջին դասարանցիներին, շնորհավորեց նրանց` ուսումնառության առաջին օրվա կապակցությամբ: Ապա  հանդիպում ունեցավ  մանկավարժական կոլեկտիվի հետ: Ձորագյուղի հիմնական դպրոցի մանկավարժների հետ քննարկվեցին կրթական ծրագրերը, համակարգում եղած խնդիրներ: 
 Ձորագյուղի ավագ դպրոցում կրթության նախարարը անմիջական զրույց ունեցավ դպրոցի  12-րդ դասարանների երեք հոսքերի աշակերտների հետ: Անմիջական շփման ընթացքում ԿԳ նախարարը փորձեց պարզել, թե ավագ դպրոցի սաները  մասնագիտության ընտրության հարցում ինչպիսի կողմնորոշվածություն ունեն: Հանդիպումների ընթացքում Արմեն Աշոտյանը  եւս մեկ անգամ  կարեւորեց գյուղում որակյալ կրթություն ապահովելու հանգամանքը, որը հզոր պետություն  ունենալու    ամենամեծ գրավականն է: <<Որքան ուժեղ, բարեկեցիկ եւ գիտակ է յուրաքանչյուր քաղաքացի, այդքան ուժեղ է եւ հզոր յուրաքանչյուր պետություն: Գյուղում կարելի է ստանալ որակյալ կրթություն>>,-եզրափակեց իր խոսքը Արմեն Աշոտյանը:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More