ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 1 сентября 2011 г.

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԱՂԲՅՈՒՐՆ Է


 Օգոստոսի 31-ին Գավառի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ վաստակավոր լրագրող, լուսանկարիչ Մարտին Շահբազյանի <<Հայաստանի մարզերը>> գրքի շնորհանդեսն ու 500-ից ավելի լուսանկարները, որոնք ես հանձնում եմ ընթերցողի դատին, հնարավորություն են տալիս ոչ միայն կողմնորոշվել, թե ինչպիսին է մեր երկրի, մեր ժողովրդի տեղն ու դերը համաշխարհային մշակույթի պատմության մեջ, այլեւ ուղղորդում են նրանց, ովքեր ցանկանում են բացահայտել իրական Հայաստանը... Սա Հայաստանն է՝ իմ հայացքով: Մարդիկ պետք է գան, վերադառնան՝ բացահայտելու իրենց ինքնօրինակ Հայաստանը, հապարտանալու այսքան խոսուն ու այսքան իմաստուն արժեքներով, գտնելու կամ վերագտնելու հարազատ երկիրը,- ասում է հեղինակն իր բացման խոսքում եւ հավելում, որ Հայաստանն իր հպարտության ամենամեծ աղբյուրն է:
 Ցուցահանդես-շնորհանդեսին ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը, ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, դպրոցների, մշակութային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ: Բարձր գնահատելով Մարտին Շահբազյանի կատարած կարեւոր աշխատանքը՝ մարզպետ Նվեր Պողոսյանն իր խոսքում հատկապես առանձնացրեց Գեղարքունիքի մարզի մշակութային հուշարձանների լուսանկարների յուրօրինակությունը եւ շնորհակալություն հայտնեց ստեղծած արժեքների համար:
Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանն իր խոսքում նշեց, որ ցուցանմուշները թանգարանում կմնան եւս տաս օր եւ թանգարան կբերեն նոր այցելուների: <<Հայաստանի մարզերը>> գիրքը շարունակությունն է հեղինակի <<Խաչքարեր>>, <<Իմ Հայաստան>>, <<Երկրաշարժ>> գրքերի: Իր հետագա ծրագրերի եւ անելիքների մասին կիսվելով՝ վաստակաշատ լուսանկարիչն ասաց, որ հաջորդ գիրքը նվիրելու է մարդկանց:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More