ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 2 сентября 2011 г.

Մարտին Յորգանսը այսօր Գավառի պետական համալսարանի պատվավոր հյուրն էր


Սեպտեմբերի մեկին Գավառի պետական համալսարանում կրկնակի տոն էր` միջոցառում` նվիրված գիտելիքի, գրի եւ դպրության օրվան եւ հանրահայտ երգիչ Մարտին Յորգանցի համերգը ԳՊՀ-ում :
 Ուսումնական օրվա  մեկնարկը  ազդարարեց միջոցառումը, որը  համեմված էր գիտելիքին նվիրված ասույթներով, ուսանողներին հղված բարեմաղթանքներով: Պրոֆեսորադասախոսական կազմը ուսանողներին կոչ արվեց դրսեւորել պատասխանատվություն, բարեխղճություն, մշտապես  սովորել, ձեռք բերել կայուն գիտելիքներ, դառնալ որակյալ եւ մրցունակ մասնագետներ, պահպանել ու ամրապնդել անկախ Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները:
  ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը <<Գեղամա աշխարհի>> թղթակցին հայտնեց, որ Գավառի պետական համալսարանում սովորում են 3 հազար ուսանող, ովքեր սովորում են բուհի ստացիոնար, հեռակա բաժիններում, ինչպես նաեւ` մագիստրատուրայում:
 Սեպտեմբերմեկյան տոնական տրամադրությամբ եւ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հայրենասիրական դասերով սկսվեց  2011-2012 ուսումնական տարին:
 Այնուհետեւ Գավառի պետական համալսարանը սիրով հյուրընկալեց հանրաճանաչ երգիչ, ֆրանսահայ երգահան Մարտին Յորգանսին, ով իր երկրպագուներին ներկայացավ  «Համերգ փոքրիկներու» ծրագրով:
Համերգի մեկնարկն ազդարարեց հայտնի երգչի «Հայեր» երգի կատարումով: Հանդիսականները, ԳՊՀ ուսանողները համերգի ողջ ընթացքում ձայնակցում էին երգչին: Յորգանսը շրջապատված էր երեխաներով: Երգիչը օրվա հյուրերին կոչ արեց սիրել մեր հայրենիքը եւ միակամ  հաղթահարելով դժվարությունները` լծվել հայրենիքի շենացման սուրբ գործին: <<Աշխատել նվիրումով ու սիրով, որ էրգիրը  բարձըրնա»,- հավելեց Մարտին Յորգանսը:
Մարտին Յորգանսը շնորհակալություն հայտնեց նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարությանը` ի դեմս Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի, ինչպես նաեւ իր ջերմ խոսքերն ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ պարոն Հրաչյա Ասլանյանին` իրեն մեծապես աջակցելու եւ համերգաշարը կազմակերպելու համար:
«Մի գնա, մի գնա» երգի ուրախ հնչյունների ներքո ներկաները, ձեռք ձեռքի տված, համալսարանի բակում պարեցին  հայկական քոչարին:
Մարտին Յորգանսի կատարմամվ հնչեց ՀՀ օրհներգը, որով եւ եզրափակվեց  համերգը:
Համերգի վերջում ուսանողներին բաժանվեցին Մարտին Յորգանսի  սկավառակները:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More