ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 6 сентября 2011 г.

ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ` ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

<<Տիգրան Արզաքանցյան>> բարեգործական հիմնադրամի տնօրեն Վարսենիկ Գրիգորյանն արդեն 8-րդ տարին է, ինչ գիտելիքի օրվա նախօրեին այցելում է Գեղարքունիքի մարզի դպրոցներ եւ նվերներ բաժանում առաջին դասարանցիներին: 2011 թվականի սեպտեմբերմեկյան նախօրեն էլ չառանձնացավ նախորդներից. Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը եւ բարեգործական հիմնադրամի տնօրեն Վարսենիկ Գրիգորյանը հիմնադրամի աշխատակիցների հետ միասին այցելեցին Գեղարքունիքի մարզի 16 համայնքի 30 դպրոց եւ փոքրիկներին բաժանեցին 13 հազար դրամ արժողության մոտ 2000 պայուսակ` սովորելու համար ամենաանհրաժեշտ գրենական պիտույքներով: Նրանք եղան Գավառի գյուղատնտեսական քոլեջում, ներկա գտնվեցին<<ՀՀ անկախության 20-րդ ամյակին>> նվիրված միջոցառմանը, այնուհետեւ այցելեցին Լճաշենի, Չկալովկայի, Ծովազարդի, Լճափի, Հայրավանքի, Վարդաձորի, Ծաղկաշենի, Լանջաղբյուրի, Գեղարքունիքի միջնակարգ, Երանոսի թիվ 1, 2, Գանձակի թիվ 1, 2, ու Կարմիրգյուղի թիվ 1, 2, Նորատուսի թիվ 1, 2, 3, Սարուխանի թիվ 1, 2, 3, Գավառի բոլոր միջնակարգ ու հիմնական դպրոցում: Ինչպես նաեւ այցելեց Գավառի հատուկ դպրոց: ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն իր խոսքում շնորհավորելով գիտելիքի օրը` հորդորեց մանուկներին լավ սովորել եւ հայ ազգին պիտանի մարդիկ դառնալ: Նա առանձնացրեց <<Կենգուրու 2011-ի>> հաղթող Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի սան Արաքսյա Գասպարյանին եւ նրան պարգեւատրեց 50 հազար դրամով: Հիմնադրամի միջոցներից 100 հազար դրամ տրվեց Ծովազարդի դպրոցին` ռազմագիտության կաբինետը կահավորելու նպատակով: Չանտեսվեցին նաեւ համայնքների կարիքավոր բնակիչների խնդրանքները, որոնց նույնպես դրամական օգնություն տրամադրվեց:
 Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More