ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 6 сентября 2011 г.

ԱՐԱՐԱՏ


Քեզ գամել են երե´ք սահմանների մեխով,
Փշալար են դրել թևերիդ ու ուսիդ.
Եվ քրդական կեղտով քեզ շնձահեղձ արել,
Տրորե~լ են փորձում սրբությունը գլխիդ...

Բայց առյուծի թաթին ինչքան թակարդ լարես,
Առյուծի բաշն այնքան կմռնչա հեռվից.
Եվ տիտանի լյարդը թեկուզ կտցահարես,-
Նա իր դիրքին կգա հոսող արյուններից...

Թակարդի մեջ անգամ- առյուծն առյուծ է վեհ,
Եվ խորհուրդը գամված- խորհուրդ էլ կմնա.
Քարտեզների´ն, սրտի´ն սահմաններ կան երեք,
Անսահման է Ոգին… Արարա´տը վկա...

                                                                25.07.11
Ատոմ Հակոբյան
Մեծ Մասրիկի միջնակագ դպրոցի տնօրեն

1 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More