ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 3 апреля 2012 г.

Գեղարքունիքի ընտրատարածքներում գրանցվել է ԱԺ պատգամավորի տասներեք թեկնածու


Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ավարտվել են ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուների գրանցումները: Ինչպես տեղեկացրին հանձնաժողովներից, ՀՀ ԱԺ պատգամավորի համար առաջադրված 15 թեկնածուներից (յուրաքանչյուրում առաջադրվել էր հնգական թեկնածու), գրանցվել են 13-ը: Թիվ 22 ընտրատարածքում ինքնաբացարկ է հայտարարել ՀՀԿ անդամ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ինքնաառաջադրված Վահագն Հակոբյանը, թիվ 24 ընտրատարածքում` Վարդենիկ գյուղի բնակիչ, անկուսակցական, ինքնաառաջադրված Մասիս Մելքոնյանը: Թիվ 23 ընտրատարածքում գրանցվել են առաջադրված բոլոր հինգ թեկնածուները:Այսպիսով, մայիսի  6-ին ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատի համար Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքում քվեարկվելու են ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մանվել Բադեյանը, Գանձակի գյուղապետ, ՀԿԿ անդամ, ՀԿԿ-ի կողմից առաջադրված Վանիկ Հարությունյանը, Գավառի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ, Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ, ՀՅԴ անդամ, ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արտաշես Նիկոյանը եւ ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր եւ Գավառի նախկին քաղաքապետ Գրիշա Հովեյանը: Թիվ 23 ընտրատարածքում գրանցվել են ԲՀԿ անդամ, ԲՀԿ-ի կողմից առաջադրված, Սեւան քաղաքի բնակիչ, Սեւանի ապակեմեկուսիչների գործարանի տնօրեն Էդուարդ Սահակյանը, Օեկ անդամ, ՕԵԿ-ի կողմից առաջադրված, Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, «Եվրոպա» ՍՊԸ տնօրենի տեղակալ կարեն Բոթոյանը, անկուսակցական, Սեւան քաղաքի բնակիչ, ինքնաառաջադրված «Րանգոշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Պետրոսյանը, Վարդենիս քաղաքի բնակիչ, ինքնաառաջադրված, անկուսակցական, անհատ ձեռներեց Սմբաթ Սիմոնյանը եւ Երեւան քաղաքի բնակիչ, անկուսակցական, ինքնաառաջադրված,»Էժ-Բոթերպոլ» ՍՊԸ տնօրեն Վարդան Ջհանգիրյանը: Թիվ 24 ընտրատարածքում գրանցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հակոբ Հակոբյանը, անկուսակցականներ, ինքնաառաջադրված եւ ոչ մի տեղ չաշխատող, մայրաքաղաքում բնակվող Խորեն Սարգսյանը, Մարտունի քաղաքում բնակվող Սպարտակ Ջիվանյանը եւ Աստղաձոր գյուղում բնակվող Ռոման Խաչատրյանը: Եթե վերջինս աշխատանքային կենսագրություն գրեթե չունի, այլ ընդամենը Աստղաձորի գործող գյուղապետի որդին է, ապա մյուս երկուսը շատ կողմերով ծանոթ են հանրությանը: Խորեն Սարգսյանը` Թռչունիչը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր է, ՀԿԿ նախկին անդամ, Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ: Սպարտակ Ջիվանյանը պաշտոններ է զբաղեցրել ՀԿԿ Մարտունու շրջկոմում, վարել Մարտունու «Ագրոսերվիս» շրջանային միավորման պետի պաշտոնը:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More