ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 18 сентября 2011 г.

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ


Արածանիի ափին
 Մուշը անդորրություն էր պարգեւել մեր հոգիներին, մենք լիովին ներդաշնակվել էինք հայրենի եզերքինՕրը այնքա~ն պայծառ էր, մենք քաղաքի հին ու նոր թաղերում այնքա~ն ուրախ էինք ու բարիԵրջանիկ մոռացության ոլորտներում էինքՄուշը դեռ երկար ձեռքով էր անում հեռացող միկրոավտոբուսների հետեւից ու գոգնոցի ծայրով սրբում արցունքները
Հեռվում արծաթին էր տալիս Արածանին` սուրբ գետըՄենք խորին ակնածանքով ու երկյուղածությամբ կանգ առանք Արածանիի ափին` Սուլուխի կամրջի մոտԲազմակամար ու նորոգ կամուրջը գեղեցիկ մի գոտի էր գետի մեջքինՀայ ուխտագնացների մեկ այլ խումբ կանխել էր մեզ ու արդեն կամրջի վրա էր. մտավորականներ էին, հիմնականում` պատմաբաններ, որ մասնագիտական ջանադրությամբ զննում էին պատմական անցքերի հռչակավոր վայրերը: Երեւի կարելի է պատկերացնել, թե հոգեկան ինչ մեծ բավականություն է պարգեւում Աստված հային` հայազուրկ Հայաստանում այլ հայերի հետ հանդիպեցնելով  Մեր հրճվանքը ծավալվում էր կամրջով մեկ` իր հորձանքի մեջ առած նաեւ  հայրենադարձ նշանավոր կուսակցապետինԱրածանին էլ էր հուզվել, նա էլ հորձանք էր տալիսՈւ մինչ կամրջին կանգնած՝ հայացքով հպվել էինք գետին ու ըմբոշխնում էինք հայրենի ջրերի ընթացքը, Լեւոն Ազրոյանը գետի ափից հող էր վերցնում՝ իբրեւ սուրբ մասունքՔիչ անց մենք արդեն Արածանիի սրբազան ջրերում էինք, մեզ զգում էինք աստվածային անձեռակերտ տաճարում. սուրբ ջուրը մաքրագործում էր մեր մարմիններն ու հոգիներըՋրից դուրս եկանք նոր ուժով ու հավատով առլեցունՅուրաքանչյուր հայի երազանքը մեզ համար, գոնե ինչ-որ մասով, իրականություն էրՈւ թեեւ երեկոյանում էր, բայց աշխարհը մեզ համար ավելի լուսավոր էր դարձել
Արածանին
 Մտանք  Խնուս, որ փոքրիկ ու բարեշեն մի քաղաք էր: Պանդոկում վայելեցինք արեւելյան կերակուրներ ու սառը թանապուր. կերակուրների որակն ու սպասարկման մշակույթը գոհացուցիչ էին:     Մթնշաղին արդեն Էրզրումում էինքԷրզրումի բերդը մռայլ էր ու անհյուրընկալԹեեւ քաղաքի փողոցները հիմնականում լուսավոր էին, բայց Էրզրումը տեսնելու մենք կգանք հաջորդ անգամ
 Ուղղություն վերցրինք դեպի Կարս՝ այդպիսով փակելով Արեւմտյան Հայաստանում մեր ուխտագնացության հայրենաշղթան: Կարսի հյուրանոցում հայ ուխտագնացների մեկ այլ խմբի հանդիպեցինքԵթե սահմանները բացվեն
Սուլուխի կամրջին
 Առավոտյան բռնեցինք Հայաստանից Հայաստան ճամփան, որ անցնելու էր ՎրաստանովՄտանք նաեւ Արդահան, որտեղ ուշադրություն գրավեցին իր վրա հայագիր արձանագրություն պահպանած մի շինություն եւ հյուրանոցի ճակատին այլ դրոշների շարքում ծածանվող եռագույնըՃամփեզրի աղբյուրի մոտ հրաժեշտի բաժակ բարձրացրինքՀայկական պարեղանակը թնդում էր, մենք ուրախ պարում էինք, երբ կանգ առած ավտոմեքենայից իջած թուրք պրոֆեսորը իր դստեր հետ մոտեցավ մեզ եւ իր հարգանքն ու համակրանքը արտահայտեց հայ ժողովրդի, հայ մշակույթի ու Հրանտ Դինքի հանդեպ
 Ահա եւ հատեցինք թուրք - վրացական սահմանըՉէ, տխուր չէինք. տպավորություններով այնքան էինք հագեցած, որ տխրությանը տեղ չէր մնացելՄիայն մի բան էինք շատ որոշակիորեն զգում. մեր հոգու մի մասնիկ առհավետ մնաց Այնտեղ, եւ այդ մասնիկը մեզ անընդհատ կանչելու է
 Նոր էինք Վրաստանից անցել Հայաստան, երբ հնչեց գյումրեցի ընկերոջս` Արա Մաթեւոսյանի անհամբեր զանգը. արդյո՞ք  ամեն ինչ կարգին էՆույնաբովանդակ զանգեր ստացան նաեւ խմբի մյուս անդամներըԻսկ անհանգստանալու կարիք չկա. սահմանները բացելու ժամանակն է
Վիկտոր Կատվալյան    

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More