ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 18 сентября 2011 г.

ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՈՌՈԳՄԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐ


Այս տարվա հուլիսի սկզբներից Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում սկսվել եւ ընթանում են ոռոգման ջրի խորքային հորի կառուցման աշխատանքները: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 20 միլիոն 400 հազար դրամի հաշվին կառուցող խորքային հորը, ինչպես տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող <<Աշոկ>> ՍՊԸ տնօրեն Մարատ Դանիելյանը, ունենալու է 44 լիտր վայրկյան հզորություն կամ 160 խորանարդ մետր ժամ թողունակություն: Խորքային հորը ոռոգելի է դարձնելու Ներքին Գետաշեն գյուղի ՙՓորձադաշտ՚ կոչվող տարածքի մոտ 100 հեկտար տարածք, որը հիմնականում զբաղեցնում են կարտոֆիլի կամ հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Խորքային հորը շահագործման կհանձնվի օգոստոսի վերջերին: Ներքին Գետաշենի գյուղապետարանի աշխատակազմից տրամադրած տեղեկատվության համաձայն` կառուցվող խորքային հորից  օգտվելու են գյուղի ավելի քան 1000 եւ տարածքին հարակից Մարտունի քաղաքի հարյուրավոր տնտեսություններ: Խորքային հորի շահագործմամբ մշակովի կդառնան տարածքի շատ վարելահողեր կամ տնամերձ հողամասեր, որոնք տարիներ շարունակ չեն մշակվել ոռոգման ջրի պակասի պատճառով: Խորքային հորի ջրերը սեպտեմբեր ամսից կարող են ծառայեցվել տարածքի աշնանացան արտերի ոռոգման իրականացման համար:      

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More